Իրավագիտություն

Պրոֆեսիոնալ ճանապարհ դեպի օրենսդիր, գործադիր, դատական իշխանություն կամ մասնավոր ոլորտ:

Հարգելի՛ այցելուներ,

Ողջունում եմ Ձեզ Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի պաշտոնական կայքում: Որպես ամբիոնի վարիչ՝ պատրաստակամությամբ և պատասխանատվությամբ պատրաստ եմ աջակցել յուրաքանչյուր ուսանողի մասնագիտական կայացմանն ու աճին: Ունենալով ավելի քան 7 տարվա գիտամանկավարժական փորձ, իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան և մասնագիտական խորհրդի անդամակցություն՝ ուսանողներին եմ փոխանցում հիմնարար գիտելիքներ՝ միշտ կարևորելով իրավունքի «բարոյական» չափումն ու արդարության արժեքը:

Իրավաբանի մասնագիտությունը բարձր պատասխանատվություն պահանջող առաքելություն է: Մեր նպատակն է ձևավորել ոչ միայն բարձրորակ մասնագետներ, այլև օրինականության և քաղաքացիների իրավունքների ապագա պաշտպաններ: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում վերլուծական մտածողության զարգացմանն ու գործնական հմտությունների ձևավորմանը (դատախաղեր, իրական դեպքերի վերլուծություն): 

Վստահ եմ, որ մեր ամբիոնում ուսանելը կդառնա Ձեր հաջող կարիերայի ամուր հիմքն ու նշանակալի ներդրում անձնական զարգացման գործում:

Իրավագիտության ամբիոնի վարիչ, ի.գ.թ. Ադելինա Սարգսյան

Կրթական ծրագրի նպատակը

«Իրավագիտություն» մասնագիտության կրթական ծրագրի նպատակն է պատրաստել իրավագիտության ոլորտում հիմնարար, տեսական և կիրառական գիտելիքներ,  ինչպես նաև  վերլուծական մտածողություն ունեցող իրավաբանների, որոնց գործունեությունն ուղղված կլինի իրավական նորմերի ստեղծմանը, իրացմանը և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իրավակարգի ապահովմանը:

Կրթական ծրագրեր

Բակալավր

Տևողությունը: 4 տարի, Լեզուն: Հայերեն

Մագիստրատուրա

Տևողությունը: 1.5 տարի, Լեզուն: Հայերեն

Տևողությունը: 1.5 տարի, Լեզուն: Հայերեն

Տևողությունը: 1.5 տարի, Լեզուն: Հայերեն

Տևողությունը: 1.5 տարի, Լեզուն: Հայերեն

Ասպիրանտուրա

ԺԲ.00.02 «Հանրային իրավունք /սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում/»

Տևողությունը: 3-4 տարի, Լեզուն: Հայերեն

«Իրավաբանական կլինիկա»

Եվրասիա միջազգային համալսարանի «Իրավաբանական կլինիկա» ծրագրի նպատակն է զարգացնել իրավագիտության ամբիոնի ուսանողների կարողությունները մարդու իրավունքների խախտումների կանխարգելման, պաշտպանության բնագավառում, ինչպես նաև տրամադրել իրավական խորհրդատվություն մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:

Ծրագրին մասնակցող ուսանողները կլինիկայի փաստաբանների հետ համատեղ անվճար իրավախորհրդատվություններ են տրամադրում քաղաքացիներին։ Ծրագրին մասնակցում են ԵՄՀ իրավագիտության ամբիոնի 2-րդ և բարձր կուրսերի ուսանողները:

Անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ legal.clinic@eiu.am էլ. փոստի հասցեին:

Նորություններ

Իրավագիտություն
ԵՄՀ ուսանողների մասնակցությունը ոլորտային կարևոր քննարկմանը
Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի ուսանողներ Քնար Ալոյանը, Անի Հարությունյանը, Աստղիկ Արզումանյանը և Դիանա Բեջանյանը ...
Ավելին →
Իրավագիտություն
ԵՄՀ ուսանողները մասնակցել են կանանց իրավունքների պաշտպանության ինտենսիվ դասընթացի
Հոկտեմբերի 2-ից 4-ը Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողներ Վալերիա Գասպարյանը և Հերիքնազ ...
Ավելին →
Իրավագիտություն
Իրավագիտություն և արհեստական բանականություն․ նոր հնարավորություններ և մարտահրավերներ
Հոկտեմբերի 1-ին Եվրասիա միջազգային համալսարանում Իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բաց դասախոսություն՝ «Ինչպե՞ս են AI ...
Ավելին →
Իրավագիտություն
«Բաց դռների օր»՝ նվիրված քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ոլորտներին
2026 թվականի սեպտեմբերի 26-ին Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայում անցկացվեց «Բաց դռների օր»՝ նվիրված քրեական ...
Ավելին →
Իրավագիտություն
Բաց դասախոսություն
Հոկտեմբերի 17-ին, ժամը 12-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի կունենա բաց դասախոսություն՝ «Դատախազի դերը քրեաիրավական և ...
Ավելին →
Իրավագիտություն
Վարպետության բաց դաս. «Արհեստական բանականությունը և իրավունքը»
Ինչպե՞ս են AI գործիքները վերափոխում իրավաբանի աշխատանքը, բարձրացնում արդյունավետությունն ու բարդ կարգավորումները վերածում գործնական լուծումների։ ...
Ավելին →
Իրավագիտություն
Անվճար իրավաբանական խորհրդատվություն քրեական իրավունքի ոլորտում․ Իրավաբանական կլինիկան հրավիրում է «Բաց դռների օրվան» 
Սիրելի՛ քաղաքացիներ,  Ուրախ ենք տեղեկացնել, որ Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկան կազմակերպում է «Բաց դռների ...
Ավելին →
Իրավագիտություն
Իրավաբանական կլինիկան հայտարարում է ընդունելություն
Հարգե´լի ուսանողներ, Եվրասիա միջազգային համալսարանի իրավաբանական կլինիկան հայտարարում է 2026-2027թթ. ուսումնական տարվա դիմորդների ընդունելություն: Իրավաբանական ...
Ավելին →
Իրավագիտություն
Ավարտվեց «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը
Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ անցկացված «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» եռօրյա ամառային դպրոցն ...
Ավելին →
Իրավագիտություն
Մեկնարկել է «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը
Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ մեկնարկել և ընթանում է «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ...
Ավելին →
Իրավագիտություն
«Միջազգային իրավունքի արդի հիմնախնդիրները» միջբուհական 3-րդ ամառային դպրոցը Ծաղկաձորում
Ծաղկաձորի ԵՊՀ հյուրատանը անցկացվեց «Միջազգային իրավունքի արդի հիմնախնդիրները» խորագրով միջբուհական ամառային դպրոցը: Երրորդ տարին անընդմեջ ...
Ավելին →
Իրավագիտություն
ԵՄՀ ուսանողները՝ Արդարադատության նախարարության անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստին
Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները մասնակցել են Արդարադատության նախարարության Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստին, որտեղ քննարկվել ...
Ավելին →
Իրավագիտություն
ԵՄՀ-ից մինչև ԱՄՆ. իրավաբանի հաջողության ճանապարհը
1.Ինչպե՞ս սկսվեց Ձեր իրավաբանական կարիերան և ինչպե՞ս ազդեց Եվրասիա միջազգային համալսարանում ստացած կրթությունը Ձեր մասնագիտական ...
Ավելին →
Իրավագիտություն
Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի ուսանողների ճանաչողական այցը ՀՀ Սահմանադրական դատարան
Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի մի խումբ ուսանողներ՝ ամբիոնի վարիչի տեղակալ Նունե Ջոմարդյանի և ...
Ավելին →
Իրավագիտություն
Իրավունքի երկխոսություն. ԵՄՀ-ն նշեց «Արդարադատության եվրոպական օրը»
Այս նախաձեռնության նպատակն է արդարադատությունը մոտեցնել քաղաքացիներին, բարձրացնել նրանց իրազեկվածությունը իրենց իրավունքների մասին և ընդգծել Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի աշխատանքը արդարադատության ոլորտում։
Ավելին →

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​​