«Եվրասիա» միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողներ Էլեն Շահբազյանը, Մարինա Սահականը և Մարիաննա Վարդանյանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության 107-ամյակի արթիվ կազմակերպված “Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական համակարգ” աշխատաժողովին։
Միջոցառման շրջանակներում քննարկվել են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական քաղաքականության հետագա կատարելագործման արդի հարցերը՝ ուղղված դատապարտյալների սահմանադրական իրավունքների առավել արդյունավետ իրացման ապահովմանը, պատիժների կատարման մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև նրանց վերասոցիալականացման և հասարակություն հետագա վերաինտեգրման գործընթացների զարգացմանը։
Նման մասնագիտական միջոցառումներին մասնակցությունը գործնական ուղղվածություն ունեցող իրավաբանական կրթության կարևոր բաղադրիչներից է, քանի որ նպաստում է ուսանողների ինտեգրմանը մասնագիտական իրավաբանական համայնքին, նրանց մասնագիտական աշխարհայացքի ընդլայնմանը և իրավական համակարգի զարգացման արդի միտումների վերաբերյալ առավել խորքային պատկերացումների ձևավորմանը։


