Տեսական գիտելիքից՝ մասնագիտական պրակտիկա․ բաց դասախոսություն Եվրասիա միջազգային համալսարանում

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական բաց դասախոսությունը, որը վարեց փաստաբան Հովհաննես Բայանդուրյանը։

Հանդիպման ընթացքում բանախոսը ուսանողների հետ կիսվեց մասնագիտական փորձով՝ անդրադառնալով փաստաբանական գործունեության գործնական առանձնահատկություններին, դատավարական մարտավարության ընտրությանը, պաշտպանության ռազմավարության մշակմանը, իրավական գործիքների արդյունավետ կիրառմանը և մասնագիտական էթիկայի սկզբունքներին։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց փաստաբանի դերին՝ վստահորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև մասնագիտական անկախության ու պատասխանատվության ապահովման գործում։

💬 Բաց դասախոսությունը ուսանողների համար ոչ միայն մասնագիտական փորձառության հետ ծանոթանալու, այլև տեսական գիտելիքները գործնական օրինակներով ամրապնդելու և ոլորտի արդիական հարցերը գործող փաստաբանի հետ քննարկելու արժեքավոր հնարավորություն էր։

Եվրասիա միջազգային համալսարանը կարևորում է նման նախաձեռնությունները՝ նպաստելով կրթության և մասնագիտական պրակտիկայի կապի ամրապնդմանը, ուսանողների գործնական կարողությունների զարգացմանն ու ապագա իրավաբանների մասնագիտական կայացմանը։

«Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ»․ Եվրասիա միջազգային համալսարանի մասնակցությունը միջազգային գիտաժողովին

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում անցկացվել է «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով միջազգային գիտաժողով, որին Եվրասիա միջազգային համալսարանից

ԵՄՀ ներկայացուցիչների աշխատանքային և դասախոսական այցը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան

Էրազմուս+ KA171 (Erasmus+) միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Universidade de Santiago

Ինտերակտիվ աշխատարան՝ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում»

Եվրասիա միջազգային համալսարանը սիրով հրավիրում է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուներին մասնակցելու արդիական և գործնական աշխատարանի։ Հանդիպման առանցքում են՝ • Արհեստական բանականության