2026 թվականի նոյեմբերի 20-ին Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայում անցկացվեց «Բաց դռների օր»՝ նվիրված անշարժ գույքի և կառուցապատման ոլորտին։ Միջոցառման շրջանակում քաղաքացիները հնարավորություն ունեցան ստանալու անվճար անհատական իրավաբանական խորհրդատվություն, մասնագիտական պարզաբանումներ, ինչպես նաև իրենց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ իրավական ուղղորդում։
Խորհրդատվությունն իրականացրին Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս Եդգար Մանուչարյանը և Իրավաբանական կլինիկայի անդամ, 4-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Դեջանյանը։
Միջոցառման ընթացքում մասնակիցներին տրամադրվեցին անհատական խորհրդատվություններ՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտին առնչվող նրանց հարցերի վերաբերյալ։


