Աղվերանում անցկացվել է «Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտություն» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը, որին մասնակցել է Կառավարման և ՏՀ ամբիոնի դասախոս Լիանա Աբրահամյանը (Phd):
Գիտաժողովի ծրագրում ներառված էին երեք գիտական նիստեր՝ «Կառուցվածքների ճարտարագիտություն, սեյսմիկ կայունություն և կայուն շինարարություն», «Կայուն քաղաքային զարգացում, տրանսպորտ և խելացի քաղաքներ», ինչպես նաև «Առաջադեմ նյութեր և նորարարական շինարարական տեխնոլոգիաներ» և «Էներգաարդյունավետ շենքեր և բնապահպանական ճարտարագիտություն» թեմատիկ ուղղությունները։
Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին նաև BIM-ի և արհեստական բանականության համատեղ կիրառման հնարավորությունները, նախագծային սխալների կանխարգելման և աշխատանքի անվտանգության բարելավման մեխանիզմները, ինչպես նաև ինժեներական համակարգերի արդյունավետության բարձրացմանն ուղղված նորարարական մոտեցումները։



