Իրավագիտություն և արհեստական բանականություն․ նոր հնարավորություններ և մարտահրավերներ

Հոկտեմբերի 1-ին Եվրասիա միջազգային համալսարանում Իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բաց դասախոսություն՝ «Ինչպե՞ս են AI գործիքները վերափոխում իրավաբանի աշխատանքը, բարձրացնում արդյունավետությունն ու բարդ կարգավորումները վերածում գործնական լուծումների» թեմայով։

Դասախոսությունը վարեց Արամ Հայդարցյանը՝ Արհեստական բանականության իրավունքի մասնագետ, «Բադասյան Քնսալթինգ» իրավական և հարկային խորհրդատվական ընկերության թիմի անդամ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ժամանակակից իրավագիտության առջև ծառացած կարևորագույն հարցերից մեկին՝ արհեստական բանականության ազդեցությանը իրավունքի ոլորտի և իրավաբանի մասնագիտական գործունեության վրա։

Քննարկվեցին իրավաբանական աշխատանքում արհեստական բանականության գործիքների կիրառման հնարավորություններն ու առանձնահատկությունները, դրանց միջոցով մասնագիտական գործընթացների արդյունավետության բարձրացման հեռանկարները, ինչպես նաև AI-ի՝ որպես իրավաբանի աշխատանքը լրացնող և աջակցող տեխնոլոգիական գործիքի դերը։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց այն գաղափարին, որ արհեստական բանականության զարգացումը նոր գործիքներ է առաջարկում իրավաբանական գործունեության համար և պահանջում է վերաիմաստավորել իրավաբանի մասնագիտական հմտությունները, աշխատանքային մեթոդներն ու տեխնոլոգիական գրագիտությունը։

ԵՄՀ ներկայացուցիչների աշխատանքային և դասախոսական այցը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան

Էրազմուս+ KA171 (Erasmus+) միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Universidade de Santiago

Ինտերակտիվ աշխատարան՝ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում»

Եվրասիա միջազգային համալսարանը սիրով հրավիրում է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուներին մասնակցելու արդիական և գործնական աշխատարանի։ Հանդիպման առանցքում են՝ • Արհեստական բանականության

Կրթության որակի ապահովման և բուհական կառավարման նոր հորիզոններ. KPI4HE ծրագրի եզրափակիչ համաժողովը

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության