Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,
Սիրով հրավիրում ենք մասնակցելու մասնագիտական դասախոսության, որը կվարի իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վիրաբ Վարդանյանը։
Թեմա՝ «Քրեական դատավարության արդի հիմնախնդիրները դատական պրակտիկայում»
Վայր՝ 419 լսարան
Հանդիպման ընթացքում կքննարկվեն քրեական դատավարության ոլորտում առկա գործնական խնդիրները, դատական պրակտիկայի առանձնահատկություններն ու օրենսդրական կիրառման նրբությունները։ Մասնակիցները հնարավորություն կունենան ուղղելու իրենց հուզող հարցերը բանախոսին։


