ԵՄՀ ուսանողների մասնակցությունը ոլորտային կարևոր քննարկմանը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի ուսանողներ Քնար Ալոյանը, Անի Հարությունյանը, Աստղիկ Արզումանյանը և Դիանա Բեջանյանը մասնակցել են «Միջազգային պայմանագրերի կնքման միտումները Հայաստանում․ անգլիական իրավունքի և արբիտրաժի դերը» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:

Միջոցառումը կազմակերպվել էր «Dyakin, Gortsunyan and Partners» իրավաբանական ընկերության և Հայաստանի արբիտրաժի և մեդիացիայի կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային առևտրային գործարքներում անգլիական իրավունքի դերին, ինչպես նաև միջազգային արբիտրաժի զարգացման հիմնական միտումներին ու իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկող խնդիրներին:

ԵՄՀ ներկայացուցիչների աշխատանքային և դասախոսական այցը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան

Էրազմուս+ KA171 (Erasmus+) միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Universidade de Santiago

Ինտերակտիվ աշխատարան՝ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում»

Եվրասիա միջազգային համալսարանը սիրով հրավիրում է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուներին մասնակցելու արդիական և գործնական աշխատարանի։ Հանդիպման առանցքում են՝ • Արհեստական բանականության

Կրթության որակի ապահովման և բուհական կառավարման նոր հորիզոններ. KPI4HE ծրագրի եզրափակիչ համաժողովը

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության