Եվրասիա միջազգային համալսարանը սիրով հրավիրում է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուներին մասնակցելու արդիական և գործնական աշխատարանի։
Հանդիպման առանցքում են՝
• Արհեստական բանականության (ԱԲ) ժամանակակից գործիքների կիրառումը մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման աշխատանքներում,
• փորձի փոխանակումն ու միջոլորտային համագործակցության ընդլայնումը։
Բանախոս՝
Էդգար Ամիրխանյան — Եվրասիա միջազգային համալսարանի Ռազմավարական զարգացման և արտաքին կապերի գծով պրոռեկտոր։
Օրը՝ Նոյեմբերի 20, 2026 թ․
Ժամը՝ 11:00
Վայրը՝ Եվրասիա միջազգային համալսարան
Մասնակցությունն անվճար է։
Սիրով սպասում ենք արդյունավետ հանդիպման և համագործակցության։


