Քաղաքացիական իրավունք

«Իրավագիտություն» մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել բազմակողմանի և բարձրակարգ իրավական գիտելիքներով օժտված իրավաբանների, որոնք կարող են իրականացնել խորացված, հիմնարար և մասնագիտական, այդ թվում` գիտավետազոտական և մանկավարժական պատրաստվածություն պահանջող գործունեություն:

Ակնարկ

«Քաղաքացիական իրավունք և դատավարություն» մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագրի նպատակն է` պատրաստել  բազմակողմանի և բարձրակարգ իրավական գիտելիքներով օժտված իրավաբանների, որոնք  կարող են իրականացնել   խորացված, հիմնարար  և մասնագիտական, այդ թվում` գիտահետազոտական  պատրաստվածություն պահանջող գործունեություն քաղաքացիական իրա­վունքի և դատավարության ոլորտներում, ունեն  հայեցակարգային մտածողություն, կարող են քննադատաբար վերլուծել քաղա­քացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ոլորտների օրենսդրությունը, համակարգը, դատական պրակտիկան,  բացահայտել մասնագիտական բնագավառի իրավական կարգավորման հետ առնչվող  հիմնախնդիրները, իրավունքի ու քաղա­քականության զարգացման  միտումները, ներկայացնել  հիմնավորված առաջարկություններ օրենսդրությանը և կառավարմանը վերա­բերող տարբեր հիմնախնդիրների լուծման վերաբերյալ, տրամադրել որակյալ իրավաբանական խորհրդատվություն, օպերատիվ և արդյունավետ պայքարել իրավախախտումների դեմ, ինչպես նաև մասնակցություն ունենալ ՀՀ-ում իրավաստեղծ գործունեությանը և իրավակարգի ամրապնդմանը:

Ելնելով ԵՄՀ 2014-2018թթ ռազմավարությունից և բուհի առաքելությունից Կրթական ծրագիրն իրականացնում է հետևյալ խնդիրները`

Կրթություն

  • Ստեղծել համագործակցային միջավայր իրականացնելու որակի ապահովման ազգային չափանիշներին և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն:
  • Տրամադրել բազմակողմանի իրավական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ իրավագիտության ոլորտում խորացված, հիմնարար և մասնագիտական, այդ թվում` գիտավետազոտական և մանկավարժական գործունեություն իրականացնելու համար
  • Զարգացնել իրավաբանին անհրաժեշտ ընդհանրական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:
    Նպաստել շրջանավարտների մրցունակությանը աշխատաշուկայում և նրա` որպես հայեցակարգային մտածողություն ունեցող հասարակության անդամի ձևավորմանը:
  • Խորացնել ուսանողների մոտ սովորելու, նորն ընդունելու և անընդհատ կատարելագործվելու հմտություններ:

Հետազոտություն

Ապահովել ուսանողների կողմից մագիստրոսի պատրաստման մասնագիտական ծրագրին համապատասխան ինքնուրույն գիտահետազոտական և նորարարական աշխատանքների իրականացմանը:

Հանրային ծառայություն

Նպաստել ուսանողների մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ ներգրավվելով նրանց իրավաբանական կլինիկայի միջոցով արտաքին շահակիցներին մատուցվող մասնագիտական ծառայությունների տրամադրման գործընթացին:

Կարիերա

Կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել. 

  • Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում
  • Դատական իշխանության, ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում,
  • Իրավապահ մարմիններում,
  • Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում,
  • Իրավախորհրդատվական(փաստաբանական) գրասենյակներում,
  • Առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում,
  • Միջազգային կառույցներում ու կազմակերպություններում:

Վերջնարդյունքներ

Ընդհանրական վերջնարդյունքներ

  1. Դրսևորում է վերացական մտածողություն, վերլուծելու, սինթեզելու և խնդիրների լուծման (քննադատական մտածողություն) կարողունակություն
  2. Դրսևորում է ինքնուրույն աշխատանքի, նախաձեռնողականության և ժամանակի կառավարման հմտություններ (կարողություն)
  3. Դրսևորում է տեղեկատվության կառավարման (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն արդյունավետ փնտրելու, գտնելու, մեկնաբանելու, մշակելու, վերլուծելու և պահպանելու) կարողունակություն
  4. Դրսևորում է առաջնորդության, թիմային աշխատանքի և պատասխանատվության կարողունակություն
  5. Դրսևորում է մասնագիտական թեմաներով ոչ մասնագետների հետ շփման կարողունակություն
  6. Դրսևորում է բազմաձևության և բազմամշակութայնության ընդունման կարողունակություն և հարգանք
  7. Դրսևորում է գիտական հետազոտություններ կատարելու կարողականություն
  8. Դրսևորում է ինքազարգացման կարողունակություն

Մասնագիտական վերջնարդյունքներ

  1. Ունի քաղաքացիական, գործարարական, մրցակցային և աշխատանքային իրավունքի ոլորտի կարգավորմանը վերաբերող արդիական, տեսական խորացված գիտելիքներ, ոլորտում առկա նորագույն տեսությունների, հայեցակարգերի խոր իմացություն
  2. Ներկայացնում է վեճերի լուծման այլընտրանքային միջոցները
  3. Կիրառում է մասնագիտական գործունեության ընթացքում ժամանակակից գիտահետազոտական մեթոդները
  4. Գործնականում կիրառում է քաղաքացիական իրավունքի և դատավարության ոլորտներում նոր և անծանոթ իրավիճակներում կոնկրետ գործնական իրավական բարդ խնդիրների լուծման կառուցակարգերը, առաջադրում նորարարական գաղափարներ
  5. Ընդունում է մասնագիտական ոլորտում հիմնավորված իրավաբանական որոշումներ և փաստաթղթային ձևակերպում տալիս իրավաբանական գործով ընդունված որոշմանը
  6. Մեկնաբանում է քաղաքացիաիրավական, դատավարկան նորմերը և դատական նախադեպերը, ինչպես նաև վերլուծում դրանց հետ կապված իրավական բարդ վեճերը, իրավական գնահատական տալիս քննվող գործի փաստացի հանգամանքներին
  7. Կազմում է իրավաբանական եզրակացություն, տրամադրում քաղքացիաիրավական ոլորտում որակյալ խորհրդատվություն և իրականացնում դատական ներկայացուցչություն
  8. Վերլուծում և մեկնաբանում է ազգային օրենսդրությանը, ինչպես նաև վերազգային և միջազգվային իրավական սկզբունքներն ու նորմերը, այդ թվում՝ համապատասխան նյութաիրավական ու դատավարական ինստիտուտները
  9. Հաղթահարում է քաղաքացիաիրավական ոլորտում առաջացող իրավունքի բացերը՝ կիրառելով իրավունքի և օրենքի անալոգիան (համանմանությունը)
  10. Վերլուծում է ոլորտին վերաբերող դատական պրակտիկան

Ծրագիր

 

1-ին կիսամյակԿոդԿրեդիտ
Պարտադիր դասընթացներ
Մասնագիտական անգլերենMA/Law-C0012
Իրավունքի և պետության տեսության հիմնախնդիրներըMA/Law-C0025
Իրավունքի սոցիոլոգիաMA/Law-C0035
Իրավաբանական գրագրությունMA/Law-C0045
Ապացույցների տեսությունը քաղաքացիական  դատավարությունում MA/Law-C0125
Գործարարական իրավունքMA/Law-C0135
Ընտրովի դասընթացներ/ 1 առարկա  
Քաղաքացիական իրավունքի և դատավարության հիմունքներMA/Law-C0103
Վարչական դատավարության արդի խնդիրներMA/Law-E0113
Ապահովագրական իրավունքMA/Law-E0123
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը ՀՀ-ումMA/Law-E0133

 

2-ին կիսամյակԿոդԿրեդիտ
Պարտադիր դասընթացներ
ՏՀՏ-ն մասնագիտական խնդիրներումMA/Law-C0073
Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն և գործիքակազմMA/Law-C0083
Իրավունքի փիլիսոփայությունMA/Law-C0095
Մտավոր սեփականության իրավունքMA/Law-C0185
Քաղաքացիական գործերի քննության տարբերակված ձևերը ՀՀ-ումMA/Law-C0195
Ընտրովի դասընթացներ/ 1 առարկա  
Մրցակցային իրավունքMA/Law-E0133
Արտապայմանագրային պարտավորություններMA/Law-E0143
Վեճերի լուծման արտադատական կարգըMA/Law-E0153
Կատարողական վարույթը ՀՀ-ումMA/Law-E0163
Իրավական ծառայությունը կազմակերպություններում MA/Law-E0173
Աշխատանքային վեճեր MA/Law-E0183
Արբիտրաժը որպես արդարադատության հասանելիության գործիք 3
Դատական ակտերի, Եվրոպական դատարանի նախադեպերի և ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումների իրավական գործողությունների ազդեցությունը ՀՀ իրավական համակարգումMA/Law-E0383
3-րդ կիսամյակԿոդ Կրեդիտ
Մասնագիտական-հետազոտական պրակտիկա 10
Մագիստրոսական թեզ 20


Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​