Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

Եվրասիա միջազգային համալսարանի գիտական ու կրթական կյանքի համար կարևոր մի շարք հարցեր քննարկվեցին օգոստոսի 26-ին կայացած ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստում նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ: Քննարկվեցին նոր ուսումնական տարվա կազմակերպմանն ու կրթական գործընթացի արդյունավետ իրականացմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական գործընթացի ժամանակացույցի, կրթաթոշակների և պետական պատվերի շրջանակում ուսման վարձի փոխհատուցման վերաբերյալ հարցերը։

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

Քննարկվեց նաև ուսանողների՝ ամառային դպրոցներին և մասնագիտական սեմինարներին մասնակցությունը խրախուսելու նոր համակարգի ներդրման հարցը՝ նպաստելով նրանց մասնագիտական զարգացմանն ու կրթական հնարավորությունների ընդլայնմանը։

Առանձնահատուկ ուշադրության արժանացան նաև 2027-2028 ուսումնական տարվա դոկտորանտուրայի ընդունելության նոր համակարգով դիմելու և ՄԿՈՒ շրջանավարտների դիպլոմների գնահատման սանդղակը բուհ ընդունելության գործընթացում կիրառելու հարցերը։

Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Erasmus+ KPI4HE միջազգային նախագծի շրջանակում իրականացված աշխատանքներին, ձեռքբերումներին և արձանագրված արդյունքներին։ Քննարկվեցին նախագծի արդյունքների կայունության ապահովման, համալսարանի գործունեության մեջ դրանց շարունակական կիրառման և առաջիկա քայլերի ուղղությունները՝ նպատակ ունենալով ամրապնդել ինստիտուցիոնալ կարողությունները, նպաստել կրթության որակի բարելավմանը և զարգացնել արդյունավետության գնահատման ու կատարողականի ցուցանիշների վրա հիմնված կառավարման մոտեցումները։

Նոր ուսումնական տարի՝ նոր նպատակներով, գաղափարներով ու զարգացման նոր հնարավորություններով։

 

ԵՄՀ ներկայացուցիչների աշխատանքային և դասախոսական այցը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան

Էրազմուս+ KA171 (Erasmus+) միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Universidade de Santiago

Ինտերակտիվ աշխատարան՝ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում»

Եվրասիա միջազգային համալսարանը սիրով հրավիրում է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուներին մասնակցելու արդիական և գործնական աշխատարանի։ Հանդիպման առանցքում են՝ • Արհեստական բանականության

Կրթության որակի ապահովման և բուհական կառավարման նոր հորիզոններ. KPI4HE ծրագրի եզրափակիչ համաժողովը

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության