Ի՞նչ է լինում, երբ կանաչ անցումը դառնում է միջազգային քննարկման թեմա

Հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը Եվրասիա միջազգային համալսարանում անցկացվեց Jean Monnet Summer School «The EU’s Green Deal Beyond the EU: Geopolitics, Policies, Cooperation, and Development» ամառային դպրոցը։ 

Մի քանի օր շարունակ Հայաստանի և տարբեր երկրների երիտասարդներ, ուսանողներ, հետազոտողներ ու մասնագետներ միասին ուսումնասիրեցին Եվրոպական կանաչ գործարքի ազդեցությունը ԵՄ սահմաններից դուրս՝ այն դիտարկելով աշխարհաքաղաքականության, քաղաքականությունների, միջազգային համագործակցության և կայուն զարգացման տեսանկյունից։ 

📚 Դասախոսություններն ու քննարկումները համակցվեցին փորձագիտական հանդիպումների, գործնական աշխատանքների և դաշտային այցելությունների հետ։ Մասնակիցները հնարավորություն ունեցան թեմաները դիտարկել նաև Հայաստանի իրականության մեջ՝ ծանոթանալով ոլորտային նախաձեռնությունների և շրջանաձև տնտեսության գործնական օրինակների։ 

🌱 Ամառային դպրոցի ընթացքում ձևավորվեց ոչ միայն գիտելիքի, այլև գաղափարների, փորձի և տարբեր երկրների ու մասնագիտությունների միջև կապերի փոխանակման հարթակ։ 

Ծրագիրն ավարտվեց մասնակիցների կողմից մշակված քաղաքականության առաջարկների ներկայացմամբ՝ գիտելիքից դեպի գործողություն անցում կատարելով։ 

Jean Monnet Summer School-ն իրականացվել է GreenPoLe Jean Monnet Module-ի շրջանակում և համաֆինանսավորվել Եվրոպական միության կողմից։ 

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման