Սեմինար «Հետազոտական աշխատանք գրելու հիմնական սկզբունքները» թեմայով

2016 թ. մայիսի 10-ին Եվրասիա միջազգային համալսարանի Ուսանողական խորհրդի Որակի ապահովման հանձնաժողովի անդամները կազմակերպել էին սեմինար` «Հետազոտական աշխատանք գրելու հիմնական սկզբունքները» թեմայով:
Սեմինարը վարեցին Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Սոնա Հակոբյանը և Իրավագիտության ամբիոնի վարիչի օգնական Լիա Թևոսյանը:
Սեմինարի ընթացքում արհեստավարժ մասնագետներն ուսանողներին ծանոթացրեցին հետազոտական աշխատանք գրելու հիմնական սկզբունքներին ու պահանջներին: Առավել մանրամասն ներկայացվեցին ԵՄՀ մեթոդական բոլոր ցուցումները:
Ուսանողներն իրենց հետաքրքրող բազմաբնույթ հարցեր ուղղեցին բանախոսներին։ Հետաքրքիր ու ինտերակտիվ քննարկումների արդյունքում ուսանողները ստացան գիտական աշխատանքի տեխնիկական կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ համապատասխան գիտելիքներ:

Արհեստական բանականությունից մինչև կիբեռհանցագործություններ․ ինչ մարտահրավերների են բախվում ապագա մասնագետները

Եվրասիա միջազգային համալսարանում հունիսի 3-ին տեղի ունեցավ երիտասարդ հետազոտողների գիտաժողով՝ նվիրված թվային դարաշրջանում երիտասարդների կայուն զարգացմանը սոցիալական, իրավական և հասարակական ոլորտներում։

Գիտահետազոտական աշխատանքների իրականացման մեթոդական աջակցություն ԵՄՀ-ում

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի դասախոսներ`բ.գ.թ. Անուշ Մարտիրոսյանը և բ.գ.թ. Էլյա Դավթյանը անցկացրել են մասնագիտական և մեթոդական խորհրդատվություն՝ ուղղված ուսանողների գիտահետազոտական աշխատանքների