2026 թվականի ներհամալսարանական հետազոտական նախագծերի ֆինանսավորման դրամաշնորհների մրցույթ

Հարգելի՛ գործընկերներ, 

Եվրասիա միջազգային համալսարանը հայտարարում է 2026 թվականի ներհամալսարանական հետազոտական նախագծերի ֆինանսավորման դրամաշնորհների մրցույթ։

Մրցույթի նպատակներն են.

  • աջակցել ԵՄՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմին և աշխատակիցներին՝ իրականացնելու ժամանակակից, կարևոր արդիական ուղղություններով հետազոտություններ,
  • խրախուսել ԵՄՀ երիտասարդ հետազոտողների և սովորողների ներգրավվածությունը համալսարանի հետազոտական գործունեությունում,
  • խթանել համալսարանի հետազոտական արդյունքների կրթական գործընթացում լիարժեք և արդյունավետ կիրառումը,
  • նպաստել ՀՀ-ում առկա ոլորտային հիմնախնդիրների ուղղությամբ հետազոտական արդյունքների  և առաջարկությունների մշակումանը,
  • ընդլայնել ԵՄՀ հետազոտական արդյունքների միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրատարակումները: 

Մրցույթը թեմատիկ ուղղությունները պետք լինեն արդիական Հայաստանի Հանրապետության համար և համահունչ լինեն ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» նպատակներին և խնդիրներին։

Հետազոտական նախագծերի հայտերը ներկայացնում են 2-4 անձից բաղկացած հետազոտական խմբերը, որոնցում  կարող են ներգրավվել ԵՄՀ-ի աշխատակիցներն ու սովորողները (մագիստրոսներ, ասպիրանտներ/հայցորդներ): 

Կֆինանսավորվեն մրցութային կարգով ընտրված մինչև 3 Հայտեր:

Յուրաքանչյուր Հայտի հատկացվող գումարի առավելագույն չափը  մեկ մլն․ դրամ է։

ԵՄՀ ներկայացուցիչների աշխատանքային և դասախոսական այցը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան

Էրազմուս+ KA171 (Erasmus+) միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Universidade de Santiago

Ինտերակտիվ աշխատարան՝ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում»

Եվրասիա միջազգային համալսարանը սիրով հրավիրում է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուներին մասնակցելու արդիական և գործնական աշխատարանի։ Հանդիպման առանցքում են՝ • Արհեստական բանականության

Կրթության որակի ապահովման և բուհական կառավարման նոր հորիզոններ. KPI4HE ծրագրի եզրափակիչ համաժողովը

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության