«Միջազգային իրավունքի արդի հիմնախնդիրները» միջբուհական 3-րդ ամառային դպրոցը Ծաղկաձորում

Ծաղկաձորի ԵՊՀ հյուրատանը անցկացվեց «Միջազգային իրավունքի արդի հիմնախնդիրները» խորագրով միջբուհական ամառային դպրոցը:

Երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող միջոցառումը համախմբել էր Երևանի պետական համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի, մի շարք այլ համալսարանների, ինչպես նաև Շիրակի, Գավառի և Գորիսի պետական համալսարանների ակադեմիական ներկայացուցիչներին և ուսանողությանը։

Ամառային դպրոցի նպատակն էր նպաստել միջազգային իրավունքի ոլորտում երիտասարդ մասնագետների գիտելիքների խորացմանը, տեսական և գործնական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև միջբուհական համագործակցության և գիտական կապերի ամրապնդմանը։

Դպրոցի ավարտին մասնակիցներին հանձնվեցին դիպլոմներ, ակտիվ ներգրավվածության և ծրագրի շրջանակում իրականացրած աշխատանքի համար։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման