Տեղի է ունեցել Գիտական խորհրդի հերթական նիստը

թԵվրասիա միջազգային համալսարանում կայացել է Գիտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են համալսարանի կրթական, գիտական և միջազգային համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք առանցքային հարցեր։

Նիստի շրջանակում ներկայացվել է Իտալիայի Տուշիա համալսարանում անցկացված «Միջազգային շաբաթ» ծրագրին ԵՄՀ պատվիրակության մասնակցության վերաբերյալ հաղորդումը, ինչպես նաև ներկայացվել են համալսարանի ուսումնական պլաններում նախատեսվող փոփոխությունները, Որակի ապահովման կենտրոնի 2026–2027 ուսումնական տարվա աշխատանքային և ներքին ստուգման պլանները և բակալավրի ու մագիստրոսական կրթական ծրագրերի մշտադիտարկման արդյունքները։

Նիստի կարևորագույն հարցերից մեկը դոցենտի գիտական կոչման շնորհման վերաբերյալ հայցորդների գործերի քննարկումն էր։ Եվրասիա միջազգային համալսարանի գիտական խորհրդի կողմից անցկացված գաղտնի քվեարկության արդյունքներով դոցենտի գիտական կոչման շնորհման վերաբերյալ դրական որոշումներ են կայացվե, և համալսարանի հինգ գործընկեր դոցենտի գիտական կոչման շնորհման են արժանացել: 

Գիտական խորհրդի որոշումները սահմանված կարգով ներկայացվելու են ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (ԲՈԿ)՝ հաստատման։

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում շարունակական հաջողություններ գիտամանկավարժական գործունեության մեջ։

Գիտական խորհրդի նիստի ավարտին օրակարգային բոլոր հարցերով ընդունվել են համապատասխան որոշումներ՝ միտված համալսարանի կրթական և գիտական գործունեության շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման