Մեկնարկել է «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ մեկնարկել և ընթանում է «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» խորագրով եռօրյա ամառային դպրոցը՝ նվիրված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) գործունեությանը:

🗓 Դպրոցի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ՄԻԵԴ կառուցվածքին, ընդունելության չափանիշներին և իրական գործերի քննության մեխանիզմներին՝ տեսական գիտելիքները զուգակցելով գործնական հմտությունների հետ:

Ամառային դպրոցի հագեցած օրակարգը ներառում է ինչպես դասախոսություններ, այնպես էլ ակտիվ գործնական աշխատանքներ․

🔹 Մասնակիցներին ողջունեց ԵՄՀ Իրավաբանական կլինիկայի տնօրեն և դասախոս Նունե Ջոմարդյանը: Այնուհետև անդրադարձ կատարվեց անձի իրավական կարգավիճակին (բանախոսներ՝ դասախոս Մերի Շահբազյան և 3-րդ կուրսի ուսանող, կլինիկայի անդամ Մարինա Սահակյան) և իրականացվեց իրավիճակային խնդիրների քննարկում:

Մասնակիցները ուսումնասիրեցին ՄԻԵԴ ընդունելության չափանիշներն ու ուժերը փորձեցին իրավական խորհրդատվության սիմուլացիոն խաղում (համակարգողներ՝ Նունե Ջոմարդյան և 4-րդ կուրսի ուսանող, կլինիկայի անդամ Մանան Առուշանյան):

🔹 Երկրորդ փուլում մասնակիցների ուշադրության կենտրոնում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող իրավունքներն էին, որոնք ներկայացրեցին կլինիկայի անդամներ, 4-րդ կուրսի ուսանողներ Դիանա Բեջանյանն ու Անուշ Ադամյանը: Կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ Խոշտանգումների արգելքի շուրջ մասնագիտական դասախոսությամբ հանդես եկավ ԵՄՀ դասախոս Էդգար Մանուչարյանը: Այնուհետև ՄԻԵԴ գործունեության վերաբերյալ քննարկումներից հետո (բանախոսներ՝ Ն. Ջոմարդյան, Մ. Առուշանյան) ձևավորվեցին թիմերը և բաշխվեցին դատական գործերը:

🔹 Առջևում եզրափակիչ փուլն է, որտեղ թիմերը կանցնեն դատախաղի նախապատրաստական ակտիվ աշխատանքներին: Դպրոցի կարևորագույն ձեռքբերումը կլինի ՄԻԵԴ դատախաղ-սիմուլացիան, որի ընթացքում մասնակիցները հանդես կգան որպես կողմերի իրավապաշտպաններ:

Ամառային դպրոցի ավարտին կամփոփվեն արդյունքները և տեղի կունենա մասնակիցների վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

#ԵՄՀ#ԻրավաբանականԿլինիկա#ԱմառայինԴպրոց#ՄԻԵԴ#ՄարդուԻրավունքներ

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման

Ավարտվեց «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ անցկացված «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» եռօրյա ամառային դպրոցն ամփոփվեց հաջողությամբ։ Այս երեք օրերի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները