Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց Տոմարի համալսարանի պատվիրակությանը

Erasmus+ ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց Պորտուգալիայի Տոմարի համալսարանի պատվիրակությանը՝ Տոմարի պոլիտեխնիկ համալսարանի փոխնախագահներ Նատերսիա Սանտուշին և Սելիո Գոնսալու Մարկեշին, ինչպես նաև պրոֆեսոր Պաուլա Ալմեյդային։

Այցի նպատակն է ամրապնդել երկու համալսարանների միջև համագործակցությունը, զարգացնել ակադեմիական շարժունությունը, խթանել փորձի փոխանակումը և քննարկել համատեղ կրթական ու գիտահետազոտական նախաձեռնությունների իրականացման նոր հնարավորությունները։

Մասնագիտական հանդիպումներից բացի, պատվիրակությունը հնարավորություն ունեցավ նաև բացահայտելու Հայաստանը՝ ծանոթանալով մեր երկրի հարուստ պատմամշակութային ժառանգությանը, ավանդույթներին և հյուրընկալությանը։

Վստահ ենք, որ այս այցը նոր խթան կհաղորդի միջազգային համագործակցության զարգացմանը, կամրապնդի երկու համալսարանների միջև ձևավորված գործընկերությունը և հիմք կդառնա ապագա համատեղ նախաձեռնությունների համար։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման