Ինչպե՞ս պլանավորել առողջ ընտանիք. ներկայացնում է գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանը

Ընտանիքի պլանավորումը յուրաքանչյուր զույգի և առանձին անհատի հիմնական իրավունքներից է, որը հնարավորություն է տալիս ազատ և պատասխանատու IMG 9644որոշումներ կայացնել երեխաների թվի և նրանց ծնունդների ժամանակ, ծնունդների միջև եղած ընդմիջումների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկատվություն ստանալ այդ որոշումներն իրականացնելու համար:

Առողջ հասարակության հիմքը հենց առողջ ընտանիքն է: Իսկ ինչպե՞ս պլանավորել առողջ ընտանիք: Այս և մի շարք այլ կարևոր հարցերին անդրադարձավ և ԵՄՀ ուսանողներին օգնեց հասկանալ «Ֆանարջյան կլինիկ»-ի մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, ռեպրոդուկտոլոգ, կոլպոսկոպի մասնագետ, բժշկական գիտությունների IMG 9677թեկնածու Լիլիթ Կուջոյանը: Սեմինարը կազմակերպվեց Եվրասիա միջազգային համալսարանի դասընթացների կենտրոնի նախաձեռնությամբ «Ֆանարջյան կլինիկ»-ի հետ համագործակցության շրջանակներում՝ «Առողջ ընտանիքի պլանավորում» թեմայով:

Իր զեկույցում բանախոսը անդրադարձավ նաև անպտղության, առողջ հղիության, սեռավարակների հարցերին, ներկայացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իրականացված հետազոտության վիճակագրական տվյալներ: Մասնագետը կարևորեց այս ուղությամբ տղաների և աղջիկները սեռական դաստիարակությանն ուղղված դասընթացները: Նա խորհուրդ տվեց պարբերաբար հետազոտվել, զարգացնել սեփական գիտելիքիները մասնագետների աջակցությամբ:

 

Նոր հնարավորություն ԵՄՀ ֆարմացիայի ամբիոնի ուսանողների համար

Եվրասիա միջազգային համալսարանի և «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։Համագործակցության հուշագրի շրջանակում 2026–2027 ուսումնական տարվանից Ֆարմացիայի ամբիոնի ուսանողները հնարավորություն կունենան դառնալու Հիմնադրամի անվանական

Դեղագործական կրթական ծրագրերի զարգացման հեռանկարները՝ ոլորտի առաջատար գործատուների ակնկալիքների համատեքստում

Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ «Կրթության համապատասխանությունը դեղագործական ոլորտի գործատուների ակնկալիքներին» խորագրով պանելային քննարկումը: Միջոցառման առանցքային նպատակն էր ձևավորել արդյունավետ երկխոսություն համալսարանի, առաջատար գործատուների և

Ավարտական աշխատանքների պաշտպանություն Եվրասիայում

Պաշտպանություններին մասնակցել են ԵՄՀ «Ֆարմացիա», «Կառավարում/ըստ ոլորտի», «Ֆինանսներ/ըստ ոլորտի», «Լրագրություն», «Անգլերեն և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությունների ավարտական կուրսերի ուսանողները՝ ներկայացնելով իրենց հետազոտական, վերլուծական