ԵՄՀ դասախոսները՝ PROFFORMANCE միջազգային աշխատաժողովի ընտրված մասնակիցների թվում

2026 թվականի հոկտեմբերի 27–29-ին տեղի ունեցավ «Կատարելագործի՛ր քո դասընթացը․ դարձրո՛ւ այն իսկապես ուսանողակենտրոն» խորագրով PROFFORMANCE միջազգային աշխատաժողովը՝ նվիրված ուսանողակենտրոն դասավանդմանը, դասընթացների բարելավմանը և միջազգային համագործակցությանը։

PROFFORMANCE-ը բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցության նախաձեռնություն է, որն իրականացվում է Հունգարիայի կառավարության կողմից 1996 թվականին հիմնադրված Tempus հիմնադրամի մասնակցությամբ։ Հիմնադրամը կառավարում է կրթության, վերապատրաստման և ԵՄ-ի հետ կապված հարցերի ոլորտներում միջազգային համագործակցության ծրագրեր և հատուկ նախաձեռնություններ։

Աշխատաժողովը շարունակությունն էր ապրիլ–հունիս ամիսներին անցկացված առցանց փոխուսուցման ծրագրի։ Ավելի քան 300 գրանցվածներից առավել ակտիվ և բարձր արդյունքներ ցուցաբերած 28 մասնակիցների թվում ընտրվել էին Հայաստանի տարբեր բուհերի 9 ներկայացուցիչներ, որոնցից 3-ը ԵՄՀ Ֆարմացիայի ամբիոնի դասախոսներ Լալա Մարգարյանցն էր, Աննա Սուքիասյանը (PhD) և Մարիամ Մինասյանը (MD)։ Ընտրությունը հիմնված էր ծրագրի ընթացքում նրանց ներգրավվածության, փորձի փոխանակման և դասընթացների զարգացման ուղղությամբ կատարած աշխատանքի վրա։

Եռօրյա աշխատաժողովի ընթացքում մասնակիցները գործընկերների և միջազգային փորձագետների աջակցությամբ վերանայել ու կատարելագործել են իրենց դասընթացները՝ անդրադառնալով թվայնացմանն ու արհեստական բանականությանը, միջազգայնացմանը, ներառականությանը և կայունությանը։ Միջազգային թիմերում մշակվել են նաև «Կայուն համալսարանական միջավայր» թեմայով համագործակցային առցանց միջազգային ուսուցման (COIL) դասընթացների գաղափարներ։

Հայաստանի ներկայացուցիչների այս արդյունքը վկայում է ուսանողակենտրոն և նորարարական դասավանդման զարգացման գործում նրանց ակտիվ ներգրավվածության մասին՝ նոր հնարավորություններ ստեղծելով եվրոպական փորձի տեղայնացման և միջբուհական համագործակցության ընդլայնման համար։

ԵՄՀ ներկայացուցիչների աշխատանքային և դասախոսական այցը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան

Էրազմուս+ KA171 (Erasmus+) միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Universidade de Santiago

Ինտերակտիվ աշխատարան՝ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում»

Եվրասիա միջազգային համալսարանը սիրով հրավիրում է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուներին մասնակցելու արդիական և գործնական աշխատարանի։ Հանդիպման առանցքում են՝ • Արհեստական բանականության

Կրթության որակի ապահովման և բուհական կառավարման նոր հորիզոններ. KPI4HE ծրագրի եզրափակիչ համաժողովը

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության