«Նորաձև, թե՞ շրջանաձև»՝ ինտերակտիվ աշխատարան

COP17-ի Green Zone-ում Համալսարանների կոալիցիայի տարածքում Եվրասիա միջազգային համալսարանի «Շրջանաձև տնտեսության» մագիստրոսական ծրագրի ուսանողների կողմից անցկացվեց «Նորաձև, թե՞ շրջանաձև» ինտերակտիվ աշխատարանը՝ նվիրված կայուն նորաձևությանը և շրջանաձև տնտեսությանը։

🧥 Մասնակիցները քննարկեցին արագ նորաձևության (Fast Fashion) ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, պատասխանատու սպառման կարևորությունը և հագուստի վերաօգտագործման, վերանորոգման ու վերափոխման հնարավորությունները։

💡 Ինտերակտիվ քննարկման ընթացքում երիտասարդներն առաջարկեցին գաղափարներ՝ ինչպես նվազեցնել ավելորդ գնումները և երկարացնել հագուստի օգտագործման ժամկետը։

🎨 Աշխատարանի ստեղծագործական հատվածում նկարիչ-իլյուստրատորի օգնությամբ մասնակիցների հին հագուստը նոր տեսք և երկրորդ կյանք ստացավ։

Միջոցառման հիմնական ուղերձն էր՝ լինել ոչ միայն նորաձև, այլև պատասխանատու և շրջանաձև։

ԵՄՀ ներկայացուցիչների աշխատանքային և դասախոսական այցը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան

Էրազմուս+ KA171 (Erasmus+) միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Universidade de Santiago

Ինտերակտիվ աշխատարան՝ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում»

Եվրասիա միջազգային համալսարանը սիրով հրավիրում է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուներին մասնակցելու արդիական և գործնական աշխատարանի։ Հանդիպման առանցքում են՝ • Արհեստական բանականության

Կրթության որակի ապահովման և բուհական կառավարման նոր հորիզոններ. KPI4HE ծրագրի եզրափակիչ համաժողովը

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության