Դատախաղ- բաց դաս ԵՄՀ «Պատանի իրավաբանի» դպրոցի աշակերտների մասնակցությամբ

2019թ. մայիսի 15-ին Եվրասիա միջազգային համալսարանի դատական նիստերի դահլիճում «Պատանի իրավաբանի» դպրոցի աշակերտների ներկայացմամբ (դասախոս՝ Մերրի Շահբազյան) տեղի ունեցավ դատախաղ-բաց դաս, որին մասնակցեցին նաև ԵՄՀ «իրավագիտություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները:

Աշակերտները  հանդես   եկան   դատավորի, դատախազի, նիստերի IMG 9563քարտուղարի, կողմերի ներկայացուցիչների դերերում: Դատախաղն ուղղված էր քրեական օրենսդրության նորմերը գործնականում կիրառելուն, գործնական կարողություններն ու հմտությունները զարգացնելուն: Դատավարության նմանակման խաղը վերաբերում էր ինքնասպանության հասցնելու գործի քննությանը:

«Ոտքի՛, դատարա՛նն է գալիս» հրահանգից հետո դատական նիստերի դահլիճում քար լռություն տիրեց և դատավորը դատական նիստը համարեց բացված: Ապագա իրավաբանին բնորոշ համարձակությամբ և ինքնավստահությամբ, առանց կաշկանդվելու դատավարության կողմերը ներկայացրին իրենց պահանջներն ու առարկությունները:

IMG 9530Պարզելով գործի հանգամանքները և լսելով հայցվորին, պատասխանողին, երրորդ կողմին՝ սահմանված կարգի համաձայն դատարանն անցավ խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու: Դատավորը վերադարձավ դահլիճ, հայտարարեց վճիռը, կողմերին բացատրեց վճիռը բողոքարկելու իրենց իրավունքը:

Դատախաղից հետո ԵՄՀ իրավագիտության ամբիոնի հայցորդ, դասախոս Մերրի Շահբազյանը, դասախոսները, աշակերտները և ուսանողները քննարկեցին դատախաղի ընթացքը։

Հավելենք, որ դատախաղը միտված էր  աշակերտների ստացած գիտելիքների վերջնական ստուգմանը, որոնք ամենայն ոգևորությամբ և լրջությամբ ներկայացրին դպրոցի շրջանակներում ձեռքբերած գիտելիքները:

Նշենք, որ «Պատանի իրավաբանի» դպրոցի նպատակն է  մասնագիտական կողմնորոշման շրջանակներում ձևավորել ընդհանրական գիտելիքներ իրավագիտության վերաբերյալ, աշակերտի մեջ զարգացնել իրավաբանին բնորոշ հատկանիշներ, ուղղորդել նրան ինքնուրույն աշխատանքի՝ զարգացնելով վերջինիս նախաձեռնողականությունը:

 
 

Բաց դասախոսություն՝ «Քրեական դատավարության արդի հիմնախնդիրները դատական պրակտիկայում»

Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, Սիրով հրավիրում ենք մասնակցելու մասնագիտական դասախոսության, որը կվարի իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության

Բաց դասախոսություն

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի բաց դասախոսությունների շարքը շարունակվում է: Թեմա՝ «Փաստաբանի դատավարական մարտավարությունը և փաստաբանական էթիկայի առանձնահատկությունները» Խոսնակ՝ Հովհաննես Բայանդուրյան («Justice and Partners» իրավաբանական

«Դատախազի դերը քրեադատավարական արդարադատության ոլորտում»․ ապագա իրավաբանների հագեցած հանդիպումը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շատ բովանդակալից և արդիական բաց դասախոսություն։ Մեզ հյուրընկալվել էր Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ, երկրորդ դասի խորհրդական