KPI4HE նախագիծը ներկայացվել է կայուն զարգացմանն ուղղված միջազգային գիտաժողովի ընթացքում

Սույն թվականի ապրիլի 17-ին ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Էրազմուս+ T-GREEN նախագծի շրջանակներում մեկնարկել է «Կրթություն և հետազոտություն հանուն կայուն զարգացման․ ինստիտուցիոնալ քաղաքականություն և փորձ» խորագրով միջազգային գիտաժողովը։ Միջոցառումը նպատակ ունի խթանել բարձրագույն կրթության ոլորտում կայուն զարգացմանն ուղղված ռազմավարական մոտեցումների մշակումը և փորձի փոխանակումը։
 
Գիտաժողովի ընթացքում Եվրասիա միջազգային համալսարանի պրոռեկտոր, KPI4HE նախագծի Կառավարման խորհրդի անդամ Ռուբեն Մարկոսյանը ներկայացրել է նաև KPI4HE նախագիծը, դրա հիմնական ուղղությունները և իրականացված աշխատանքները՝ շեշտելով դրանց ներդաշնակությունը բուհում կայուն զարգացմանն ուղղված այլ նախաձեռնությունների հետ։
 
Ուշագրավ է, որ մի քանի բուհեր ներգրավված են ինչպես T-GREEN, այնպես էլ KPI4HE նախագծերում, ինչը հնարավորություն է ստեղծում նախագծերի միջև առաջացած սիներգիաների օգտագործման, համագործակցության խթանման և փորձի փոխանակման համար՝ նպաստելով բարձրագույն կրթության ոլորտում համակարգային և շարունակական բարելավումներին։
 
Գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել մասնակիցներ Հայաստանից, Պորտուգալիայից, Հունաստանից, Լիտվայից և Լեհաստանից։

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման

Ավարտվեց «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ անցկացված «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» եռօրյա ամառային դպրոցն ամփոփվեց հաջողությամբ։ Այս երեք օրերի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները