Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց իսպանացի դասախոս Դոլորս Սաբատե Պլանեսին

Erasmus+ շարժունության ծրագրի շրջանակում Եվրասիա միջազգային համալսարանը այսօր հյուրընկալել է պրոֆեսոր Դոլորս Սաբատե Պլանեսին, ով ներկայացնում է Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի (Իսպանիա) Անգլերեն և գերմաներեն բանասիրության ամբիոնը։
 
Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոն կատարած իր այցի ընթացքում պրոֆեսոր Սաբատե Պլանեսը հանդես եկավ «Գենդերային և մշակութային ուսումնասիրություններ», «Erasmus ծրագրի հնարավորությունները Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանում՝ ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների համար» թեմաներով:
 
Այս ակադեմիական համագործակցությունը ևս մեկ անգամ վկայում է Եվրասիա միջազգային համալսարանի և Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի միջև ձևավորված ամուր գործընկերության մասին՝ նպաստելով միջազգայնացմանը, գիտելիքների փոխանակմանը, ինչպես նաև նոր հնարավորությունների ստեղծմանը Erasmus+ ծրագրի շրջանակում:

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: