Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝
«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»
Քննարկման նպատակն է համախմբել հայերենը որպես օտար լեզու դասավանդող մասնագետներին, հետազոտողներին, դասախոսներին և ոլորտով հետաքրքրված անձանց՝ փորձի փոխանակման, մասնագիտական քննարկումների և համագործակցության զարգացման նպատակով։
Քննարկման հիմնական ուղղություններն են՝
1. Հայերենը որպես օտար լեզու դասավանդելու ժամանակակից մեթոդներ,
2. Արհեստական բանականության և թվային գործիքների կիրառումը ուսուցման գործընթացում,
3. Միջմշակութային հաղորդակցությունը և լեզվի ուսուցումը,
4. Ուսումնական նյութերի և դասագրքերի մշակման փորձը,
5. Օտարազգի սովորողների լեզվական և մշակութային ինտեգրման առանձնահատկությունները,
6. Ոլորտի արդի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը ներկայացնել զեկույցի վերնագիրը և համառոտ ամփոփագիրը (research.center@eiu.am)։
Լավագույն զեկույցները, գիտական գրախոսման արդյունքների հիման վրա, կընդունվեն հոդվածների տեսքով և կհրատարակվեն «Բանբեր Եվրասիա» գիտական հանդեսում՝ սահմանված խմբագրական և գրախոսական ընթացակարգերի համաձայն։
Մասնակցության ձևաչափի, ծրագրի և կազմակերպչական այլ մանրամասների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը մասնակիցներին կտրամադրվի հայտերի ընդունումից հետո։
Սիրով սպասում ենք Ձեր մասնակցությանը


