Ավարտվեց «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ անցկացված «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» եռօրյա ամառային դպրոցն ամփոփվեց հաջողությամբ։

Այս երեք օրերի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության, դիմումների ընդունելիության չափանիշների և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների վերաբերյալ՝ մասնակցելով դասախոսությունների, գործնական քննարկումների և սիմուլացիոն աշխատանքների։

Ամառային դպրոցի եզրափակիչ փուլը նշանավորվեց ՄԻԵԴ դատախաղ-սիմուլացիայով, որի ընթացքում մասնակիցները հանդես եկան որպես կողմերի իրավապաշտպաններ՝ կիրառելով իրենց գիտելիքներն իրական գործերին մոտ պայմաններում և զարգացնելով մասնագիտական ու փաստաբանական հմտությունները։

Ծրագրի ավարտին մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայականներ՝ արժևորելով նրանց ակտիվ ներգրավվածությունն ու նվիրումը։

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին՝ մաղթելով նոր մասնագիտական ձեռքբերումներ, հաջողություններ և շարունակական զարգացում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

#EIU #ԵՄՀ #LawClinic #HumanRights #ECHR #SummerSchool

ԵՄՀ ներկայացուցիչների աշխատանքային և դասախոսական այցը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան

Էրազմուս+ KA171 (Erasmus+) միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Universidade de Santiago

Ինտերակտիվ աշխատարան՝ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում»

Եվրասիա միջազգային համալսարանը սիրով հրավիրում է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուներին մասնակցելու արդիական և գործնական աշխատարանի։ Հանդիպման առանցքում են՝ • Արհեստական բանականության

Կրթության որակի ապահովման և բուհական կառավարման նոր հորիզոններ. KPI4HE ծրագրի եզրափակիչ համաժողովը

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության