Erasmus+ միջազգային փոխանակման ծրագրի առանձնահատկություններին ծանոթացան ԵՄՀ բակալավրիատի ուսանողները

Ս․թ․ նոյեմբերի 3-ին Եվրասիա միջազգային համալսարանի Միջազգային կապերի կենտրոնը ևս մեկ անգամ  կազմակերպեց հանդիպում Erasmus+  միջազգային փոխանակման ծրագրի առանձնահատկությունների վերաբերյալ: Այս անգամվա հանդիպումն իրականացվեց  բուհի բակալավրիատի ուսանողների համար: Առցանց հարթակում ներկա էին միջազգային շարժունության ծրագրերով հետաքրքրվածները:

Հանդիպման սկզբում ԵՄՀ Միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Նունե Ջոմարդյանը ուսանողներին նախ ներկայացրեց էրազմուս+ ծրագրի էությունը,  խոսեց դիմումների հայտագրման վերջնաժամկետների, մրցութային ընթացքի, կրեդիտների փոխճանաչման, հնարավոր դժվարությունների և ձեռքբերումների, ծրագրի արտոնությունների մասին: Բանախոսը  ներկայացրեց նաև կրթական պայմանագրի էությունն ու կարևորությունը, հանգամանալից անդրադարձավ պայմանագրում ամրագրված կետերին:

Բակալավրիատի ուսանողներին Ն.Ջոմարդյանը ներկայացրեց Արիստոտելի համալսարանը (Հունաստան), այդ համալսարանի առավելություններն ու առանձնահատկությունները, հանգամանալից խոսեց նաև Արիստոտելի համալսարանի  փոխանակման ծրագրի մրցութային առանձնահատկությունների մասին:

Մասնակիցները  Ն.Ջոմարդյանին ուղղեցին բազմաբնույթ պարզաբանող հարցեր:

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման