Կայացավ ԺԼԵԿ փորձագետների ներկայացմամբ աշխատաժողովի երկրորդ հանդիպումը

Ս․թ․ նոյեմբերի 2-ին կայացավ Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (ԺԼԵԿ) փորձագետների ներկայացմամբ եռօրյա աշխատաժողովի երկրորդ հանդիպումը, որն ուղղված էր մասնակիցների գործնական հմտությունների զարգացմանը: Առցանց հարթակում մասնակիցների հետ աշխատեցին Եվրասիա միջազգային համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի պրոֆեսոր, Էրազմուս Պլյուս Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Լուսինե Ֆլջյանը և  Եվրոպայի խորհրդի  Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի  (ԺԼԵԿ) ծրագրերի փորձագետ Կատյա Շնիցերին (Մութցեն, Շվեյցարիա):

Հանդիպման ընթացքում մասնակիցները դիտեցին տեսաֆիլմեր, իրականացրին թիմային աշխատանքներ և քննարկումներ:

Հիշեցնենք, որ լսարանում բազմամշակութային և բազմալեզվական հմտությունների զարգացման վերաբերյալ ինտերակտիվ աշխատաժողովին մասնակցում են Հայաստանի դպրոցներում, համալսարաններում և այլ կրթական հաստատություններում դասավանդող ավելի քան երեսուն մասնագետներ, կրթակարգերի և առարկայական ծրագրերի մշակողներ, որոնց թվում են նաև Եվրասիա միջազգային համալսարանի և Եվրասիա ավագ դպրոց-վարժարանի պրոֆեսորադասախոսական կազմը:

Համավարակով պայմանավորված սահմանափակումներից ելնելով՝ աշխատաժողովը կազմակերպվում է բացառապես առցանց հարթակում:

 

 

ԵՄՀ ներկայացուցիչների աշխատանքային և դասախոսական այցը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան

Էրազմուս+ KA171 (Erasmus+) միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Universidade de Santiago

Ինտերակտիվ աշխատարան՝ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում»

Եվրասիա միջազգային համալսարանը սիրով հրավիրում է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուներին մասնակցելու արդիական և գործնական աշխատարանի։ Հանդիպման առանցքում են՝ • Արհեստական բանականության

Կրթության որակի ապահովման և բուհական կառավարման նոր հորիզոններ. KPI4HE ծրագրի եզրափակիչ համաժողովը

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության