Քիմիային նվիրված միջոցառմանը մասնակցեցին եվրասիականները

Օրերս տեղի է ունեցել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին և Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի 90-ամյակին նվիրված միջոցառումը:

«Նոր զարգացող միտումները քիմիայում» միջազգային գիտաժողովին մասնակցել են ՀՀ ԳԱԱ Օրգանական և Դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող ք. գ. թ. Շուշան Դաշյանը և Եվրասիա միջազգային համալսարանի Ֆարմացիայի ամբիոնի շրջանավարտ Սաադ Ահմեդ Թալաբ Տալաբին: Մասնակիցների պաստառը վերաբերում էր Պիրիդինի նոր թիոլալկիլ ածանցյալների սինթեզին և կենսաբանական սկրինինգին:

Վերջիններս նաև ԵՄՀ հետազոտությունների փոքր դրամաշնորհների մրցույթին իրականացրել են «Պիրիդինի բազմաֆունկցիոնալ միացությունների սինթեզ և կենսաբանական ակտիվության սպեկտրի կանխատեսում ու գնահատում» թեմայով հետազոտական նախագիծ:

Ավարտական աշխատանքների պաշտպանություն Եվրասիայում

Պաշտպանություններին մասնակցել են ԵՄՀ «Ֆարմացիա», «Կառավարում/ըստ ոլորտի», «Ֆինանսներ/ըստ ոլորտի», «Լրագրություն», «Անգլերեն և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությունների ավարտական կուրսերի ուսանողները՝ ներկայացնելով իրենց հետազոտական, վերլուծական

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է»

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է» խորագրով միջոցառումը միավորեց ոլորտի առաջատար մասնագետներին ու ուսանողներին ժամանակակից դեղագիտության նորամուծությունների, գործնական հմտությունների և գիտելիքների փոխանակման շուրջ։ԵՄՀ Ֆարմացիայի ամբիոնի վարիչ