Վարպետության դաս ԵՄՀ իրավաբանական կլինիկայի շրջանակներում` «Դեպքի վայրի փորձագիտական հետազոտության իրականացման առանձնահատկությունները» թեմայով

Ս.թ. դեկտեմբերի 25-ին Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնին կից գործող Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ  «Կրիմինալիստիկա» առարկայի շրջանակներում հերթական անգամ կազմակերպվեց գործնական հմտությունների զարգացմանն ուղղված առցանց վարպետության դաս:

Այս անգամ վարպետության դասը նվիրված էր դեպքի վայրի փորձագիտական հետազոտության իրականացման առանձնահատկություններին, որը վարեց դատական փորձագետ Վարդգես Ֆրանգյանը։

Դասի սկզբում Վ. Ֆրանգյանը հարթակի մասնակիցներին ցուցադրությամբ ներկայացրեց  դեպքի վայրի փորձագիտական հետազոտության փուլերը, այնուհետև գործնական լուսանկարների և տեսաֆիլմի միջոցով հարթակի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց փորձագետի կողմից մանրակրկիտ հետազոտման ենթակա մանրուքներին, որոնք էական նշանակություն կարող են ունենալ՝ արդեն վարույթն իրականացնող մարմնի կողմից արարքի որակման համար։

Վարպետության դասի շրջանակներում մասնակիցները փորձագետին ուղղեցին հարցեր:

Հավելենք, որ հանդիմանը ներկա էին ԵՄՀ և այլ բուհերի բարձր կուրսերի ուսանողներ, թեմայով հետաքրքրված անձիք:

«Միջազգային իրավունքի արդի հիմնախնդիրները» միջբուհական 3-րդ ամառային դպրոցը Ծաղկաձորում

Ծաղկաձորի ԵՊՀ հյուրատանը անցկացվեց «Միջազգային իրավունքի արդի հիմնախնդիրները» խորագրով միջբուհական ամառային դպրոցը: Երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող միջոցառումը համախմբել էր Երևանի պետական համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի,

ԵՄՀ ուսանողները՝ Արդարադատության նախարարության անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստին

Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները մասնակցել են Արդարադատության նախարարության Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստին, որտեղ քննարկվել են ոլորտի առանցքային խնդիրներն ու զարգացման ուղղությունները։ Նիստի շրջանակում անդրադարձ