«Հետազոտական դրամաշնորհներ. հայտերի գրագետ ներկայացման ձևաչափը և հաջողության բանաձևը»

ԵՄՀ հետազոտական կենտրոնը Ֆարմացիայի ամբիոնի հետ համատեղ, ԵՄՀ դասախոսական կազմի, հետազոտողների համար կազմակերպում է «հետազոտական դրամաշնորհներ՝ հայտերի գրագետ ներկայացման ձևաչափը և հաջողության բանաձևը» սեմինարը՝
 
Կքննարկվեն հետևյալ հարցերը՝
  • հետազոտական դրամաշնորհի հայտի կառուցվածքի սկզբունքներ
  • հետազոտական գաղափարի արդյունավետ և համոզիչ ներկայացման մեթոդներ
  • հիմնական բովանդակային բաժինների ճիշտ ձևակերպում
  • հետազոտության նախագծի համապարփակ պլանավորում և նպատակների սահմանում
  • բյուջեի և ֆինանսավորման հիմնավորում
  • հավանական սխալներ և դրանցից խուսափելու ուղիներ
Սեմինարը կվարի՝
Շուշանիկ Դաշյան, քիմիական գիտությունների թեկնածու, ԵՄՀ Ֆարմացիայի ամբիոնի դասախոս և ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ առաջատար գիտաշխատող
 
Ամսաթիվ և ժամը՝ մարտի 20,  15:00
 
Վայրը՝ ԵՄՀ, 6-րդ հարկ, սենյակ 610
 
Մասնակցության համար գրանցվել այստեղ՝https://forms.gle/5yaneWJL1DGtVPG49

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման