ԵՄՀ ուսանողների հետազոտական ներուժի զարգացումը կրթական գործընթացի կարևոր բաղադրիչներից է

Հպարտությամբ ներկայացնում ենք 2024-2025 ուստարվա «Եվրասիա» կրթաթոշակային ծրագրի կրթաթոշակառու, Նախագծերի կառավարման 2-րդ կուրսի մագիստրոս Ալյոշա Հովսեփյանի գիտական հրապարակումը, որն իրականացվել է կրթաթոշակի շրջանակում համահեղինակությամբ տնտեսագիտության թեկնածու Սևակ Թորգոմյանի հետ։
 
Հոդվածը՝ «Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ազդեցությունը նախագծերի կառավարման վրա ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների համատեքստում», նվիրված է ժամանակակից թվային տեխնոլոգիաների՝ մասնավորապես արհեստական բանականության և մեքենայական ուսուցման կիրառման հնարավորություններին նախագծերի կառավարման ոլորտում։ Հետազոտությունը ընդգծում է նորարարական տեխնոլոգիաների և կառավարման ժամանակակից մոտեցումների փոխկապակցվածությունը, վերլուծում նախագծերի կառավարման թվային գործիքներում ԱԲ և ՄՈՒ տեխնոլոգիաների ինտեգրման հետ կապված մարտահրավերներն ու առավելությունները, ինչպես նաև մշակվել է վերջիններիս ներդրման մոդել:
 
ԵՄՀ մշտապես խրախուսում է ուսանողների գիտահետազոտական ակտիվությունը՝ աջակցելով նրանց գիտական նախաձեռնություններին և հրապարակումներին, բացահայտելու գիտական աշխարհը։
Շնորհավորում ենք Ալյոշա Հովսեփյանին՝ այս կարևոր հետազոտական աշխատանքը իրականացնելու համար և մաղթում շարունակական հաջողություններ գիտության ոլորտում։
Հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/329

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման