«Հետազոտական դրամաշնորհներ. հայտերի գրագետ ներկայացման ձևաչափը և հաջողության բանաձևը» սեմինար ԵՄՀ-ում

ԵՄՀ Հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Հետազոտական դրամաշնորհներ. հայտերի գրագետ ներկայացման ձևաչափը և հաջողության բանաձևը» սեմինարը: Այն միավորեց համալսարանի դասախոսներին և հետազոտողներին՝ քննարկելու գիտական դրամաշնորհների հայտերի պատրաստման արդյունավետ մոտեցումները և գործնական հմտությունները։
 
Սեմինարը վարեց ԵՄՀ Ֆարմացիայի ամբիոնի դասախոս, ք. գ. թ., և ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ առաջատար գիտաշխատող Շուշանիկ Դաշյանը։ Բանախոսի հարուստ գիտական ու կիրառական փորձը թույլ տվեց թեման ներկայացնել հստակ, մատչելի և օգտակար եղնակով. ինչպես կառուցել համոզիչ և պրոֆեսիոնալ հայտ միջազգային և տեղական դրամաշնորհային ծրագրերի համար, ներառյալ Horizon Europe և ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի մրցույթները։
Քննարկվեցին հետազոտական գաղափարի ձևակերպման, նախագծի կառուցվածքի, նպատակների հստակ սահմանման, համապարփակ պլանավորման և բյուջետավորման հիմնական մոտեցումները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց տարածված սխալներին և դրանցից խուսափելու գործնական լուծումներին։
 
Սեմինարը դարձավ օգտակար հարթակ՝ մասնակիցներին հնարավորություն տալով զարգացնելու իրենց հետազոտական նախագծերի մշակման ու հայտերի պատրաստման հմտությունները և բարելավելու մրցունակությունը միջազգային ու տեղական դրամաշնորհների համար։

ԵՄՀ ներկայացուցիչների աշխատանքային և դասախոսական այցը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան

Էրազմուս+ KA171 (Erasmus+) միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Universidade de Santiago

Ինտերակտիվ աշխատարան՝ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում»

Եվրասիա միջազգային համալսարանը սիրով հրավիրում է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուներին մասնակցելու արդիական և գործնական աշխատարանի։ Հանդիպման առանցքում են՝ • Արհեստական բանականության

Կրթության որակի ապահովման և բուհական կառավարման նոր հորիզոններ. KPI4HE ծրագրի եզրափակիչ համաժողովը

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության