«Շրջանաձև տնտեսության շրջանաձև ուսուցում»

Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց մեր գործընկեր «Ուղեցույց» հասարակական կազմակերպությանը, որն իրականացնում է «Կրթենք և շրջանառենք» նախաձեռնությունը։
 
Համալսարանում կազմակերպվեց «Շրջանաձև տնտեսության շրջանաձև ուսուցում» խորագրով աշխատարան, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի թիվ 1, թիվ 2 և Ներքին Գետաշենի թիվ 2 ավագ դպրոցների աշակերտները։
 
Աշխատարանի ընթացքում «Ուղեցույց» ՀԿ-ի փորձագետները ներկայացրին ավանդական «արտադրել-օգտագործել-թափել» գծային տնտեսական մոդելի և դրա կայուն այլընտրանքի՝ շրջանաձև տնտեսության սկզբունքների տարբերությունները։
Աշխատարանի երկրորդ՝ գործնական հատվածը նվիրված էր թիմային աշխատանքին։ Դպրոցականները, բաժանվելով խմբերի, ուսումնասիրեցին շրջանաձև տնտեսության կիրառման տարբեր ոլորտներ՝ ներառելով նորաձևությունը, սննդի արդյունաբերությունը, շինարարությունը, ֆինանսական համակարգը և այլ ուղղություններ։
 
Արդյունքում յուրաքանչյուր խումբ պատրաստեց թեմատիկ հոդված, որը հրապարակվելու է «Ուղեցույց» ՀԿ-ի «Շրջանաձև տնտեսություն» բլոգում։
Եվրասիա միջազգային համալսարանը կարևորում է կայուն զարգացման թեմաներով կրթական նախաձեռնությունները և մշտապես պատրաստ է իր հարթակը տրամադրել գործընկեր կազմակերպությունների ու մարզերի ակտիվ երիտասարդների համագործակցության և փորձի փոխանակման համար։

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման

Ավարտվեց «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» ամառային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ անցկացված «Մարդու իրավունքները իրական գործերի միջոցով» եռօրյա ամառային դպրոցն ամփոփվեց հաջողությամբ։ Այս երեք օրերի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքները