Հիանալի հնարավորություն ԵՄՀ ուսանողների համար

Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) ուրախությամբ հայտարարում է Erasmus+ ուսանողական ակադեմիական շարժունակության ծրագրի դիմումների ընդունման մեկնարկը առաջիկա կիսամյակի համար։ 

Անցկացրու մեկ կիսամյակ Եվրոպայի մեր գործընկեր համալսարաններից մեկում՝ բացահայտելով նոր մշակույթներ, զարգացնելով լեզվական հմտություններդ և ձեռք բերելով անփոխարինելի միջազգային ակադեմիական փորձառություն։ 

 Ովքեր կարող են դիմել․
ԵՄՀ-ում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները
 Բակալավր` սկսած ուսման երկրորդ կիսամյակից
 Մագիստրատուրա – մեկ կիսամյակ ուսանելուց հետո
 Ասպիրանտուրա – սկսած երկրորդ տարվանից

 Պահանջներ՝
• Բարձր առաջադիմություն
• Անգլերենի կամ հյուրընկալ համալսարանում դասավանդման լեզվի բավարար իմացություն

 Դիմումների վերջնաժամկետը․ Ուրբաթ, 2025 թ. հոկտեմբերի 24

 Լրացուցիչ տեղեկությունների համար դիմիր ԵՄՀ միջազգային հարաբերությունների բաժին կամ այցելիր մեր կայք։

Հայտագրվել հետևյալ հղումով՝ https://shorturl.at/VJSRT

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: