Շնորհավոր տոնդ, դեղագե՛տ…

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Դեղագետների միջազգային միավորման (FIP) որոշմամբ ողջ աշխարհում տոնում են Դեղագետի միջազգային օրը։ Դեղագետների ամենամյա օրվա նպատակն է խրախուսել վերջիններիս համաշխարհային առողջության բարելավման գործում ունեցած ավանդի համար:

Յուրաքանչյուր տարի Դեղագետների միջազգային միավորումը սահմանում է նոր խորագիր: Այս տարվա խորագիրն է՝ «Դեղագիտություն. միշտ վստահելի է առողջության համար»: Դեղագետներն ասում են. «երբ հիվանդներն ավելի մեծ վստահություն ունեն բուժաշխատողների նկատմամբ, նրանք ավելի լավ են արձագանքում բուժմանը, ինչն էլ հանգեցնում է, ընդհանուր առմամբ, կյանքի ավելի լավ որակին»:

«Ֆարմացիա» կամ «Դեղագիտություն»՝ աշխարհի ամենահին մասնագիտությունը դարեր ի վեր պահանջարկ է վայելում և այսօր էլ շարունակում է մնալ գիտության առանցքային ուղղություն:

Ուրախալի է փաստել, որ մասնագիտության պահանջարկով պայմանավորված տարեցտարի ավելանում է նաև Եվրասիա միջազգային համալսարանում ուսանողների թիվը: Կրթական ծրագրով սահմանված՝ համալսարանը հետամուտ է լինում պատրաստելու դեղագիտության ոլորտում  տեսական և գործնական գիտելիքներ,  ինչպես նաև  վերլուծական մտածողություն ունեցող դեղագետների, որոնց գործունեությունն ուղղված կլինի  դեղերի հետազոտմանը, մշակմանը, արտադրությանը: Այս կապակցությամբ համալսարանը համալրել և պարբերաբար համալրում է լաբորատորիաները նորագույն սարքավորումներով, ինչը նպաստում է միջազգային կրթական չափորոշիչներին համապատասխան կրթության ապահովմանը և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպմանը: Բացի այս, ուսանողները հնարավորություն ունեն մասնագիտական պրակտիկա անցնելու գործընկեր լաբորատորիաներում, ներգրավված են գիտահետազոտական և կամավորական աշխատանքներում, հետազոտական նախագծերում և այլն:

Դե՛ ինչ, շնորավորում ենք մեր ապագա դեղագետներին միջազգային օրվա առթիվ և մաղթում ամուր առողջություն և բարձունքներ մասնագիտական աշխատանքում:

 

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը:

«Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման ժամանակակից մոտեցումները, մարտահրավերները և լավագույն փորձը»

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների, հաղորդակցության և մանկավարժությաբ ամբիոնը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք կլոր սեղան-քննարկմանը՝ «Հայերենը որպես օտար լեզու. դասավանդման