ԵՄՀ «Ֆարմացիա» մասնագիտության ուսանողները պրակտիկա կանցնեն ՀՀ ԳԱԱ Հր. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում

Կարևորելով գիտակրթական կլաստերի կազմավորմանը ուղղված գործակցային հարաբերությունների ընդլայնումը և հետամուտ լինելով կրթության որակի բարձրացմանը միտված իր որդեգրած քաղաքականությանը՝ Եվրասիա միջազգային համալսարանը ստորագրեց համագործակցության պայմանագիր ՀՀ ԳԱԱ Հր. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի հետ:

Այսուհետ, պայմանագրի շրջանակում «Ֆարմացիա» («Դեղագիտություն») մասնագիտության ուսանողները հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկա անցնելու կենսաքիմիայի ինստիտուտում, կներգրավվեն ինստիտուտի գիտահետազոտական և կամավորական աշխատանքներում, հետազոտական նախագծերում, գիտաժողովներում:

Համագործակցությունը հնարավորություն կտա նաև  մեկտեղել տեսական դասերը գործնականի հետ:

Հանդիպման ընթացքում ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը և ՀՀ ԳԱԱ Հր. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտ.դոկտոր Սամվել Չաիլյանը քննարկեցին երկու կազմակերպությունների միջև համագործակցության եզրերը:

Հանդիպումն ամփոփվեց Եվրասիա միջազգային համալսարանում իրականացված ճանաչողական շրջայցով:

 

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: