«Հելգա Փեդերսեն»-ի առաջին փուլը Պրահայի Չարլզի համալսարանում

Օրերս Պրահայի Չարլզի համալսարանում անցկացվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և առհասարակ մարդու իրավունքների հետ կապված նշանակալից միջազգային դատախաղերից մեկի` «Հելգա Փեդերսեն»-ի առաջին փուլը։
Եվրասիա միջազգային համալսարանի անունից մասնակցություն ունեցան մեր ուսանողներ Մարինե Կարապետյանը և Մարիամ Սարգսյանը՝ դոկտոր Աննա Խվորոստյանկինայի ղեկավարությամբ:
Դատախաղի առաջին օրը ԵՄՀ թիմը հանդես է եկել որպես «Պատասխանող», իսկ երկրորդ օրը ներկայացել է «Հայցվոր»-ի դերում։ Համագործակցությունը աշխարհի տարբեր առաջատար բուհերի հետ, որն իրականացվել է սահմանափակ ժամանակահատվածում, արդյունավետ էր փորձի փոխանակման և նոր գիտելիքների ձեռքբերման գործում։

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: