Իմ կարոտս իմ տոնս ա 

Ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական տվյալների՝ ԼՂ-ից տեղահանված անձինք 101 848 են։ 

 

Տեղահանվածներից մեկն էլ 19-ամյա Իռեն Հարությունյանն է՝ Ստեփանակերտ քաղաքից։ 

 

«2020թ. պատերազմից առաջ ընտանիքով տեղափոխվել էինք նոր տուն, սակայն պատերազմը սկսվեց, և եկանք այստեղ՝ Հայաստան։ Վերադարձանք, երեք տարի ապրեցինք Արցախում, բայց, ցավոք սրտի, վերջնականապես ստիպված եղանք թողնել մեր տունը և նորից գալ Հայաստան»,- հիշում է Իռենը։ 

«Վիճակն այնքան բարդ էր, որ կես ժամ տևող ճանապարհը անցել ենք 24 ժամում։ Սկզբում գնացինք Գորիս՝ այնտեղ մեզ մեկ օրով տուն հատկացրին, իսկ մեկ օր անց՝ սեպտեմբերի 27-ին, տեղափոխվեցինք Երևան։ Վարձով տուն գտանք Էջմածնի շրջանի Թաիրով գյուղում, և հիմա այնտեղ ենք ապրում»,- պատմում է Իռենը։ 

 

«Կարոտս տունս է, որ այդպես էլ չկարողացա վայելել»,- ասում է նա։ 

 

«Թևածող 9 ամսվա շրջափակումը այն ահավոր զգացողություններից մեկն է, որ զգացել եմ»,- հավելեց Իռենը։ Նա ցավով հիշում էր այն ամիսները, երբ մարդկանց ոչնչի հնարավորություն չէր տրվում։ 

Իռենը պատմում էր, որ սկզբում խանութներից դեռ կարող էին գնումներ կատարել, սակայն մեկ ամիս անց ամեն ինչ վերջացավ։ Խանութներում մնացած էին միայն մեկ-երկու փտած խնձոր, որոնք վաճառում էին 2 000–3 000 դրամով։ Գյուղացիները նույնիսկ չէին կարողանում իրենց բերքը հավաքել, քանի որ թուրքերը կրակում էին իրենց վրա։ 

 

Իռեն Հարությունյանը Արցախում սովորել է Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի Կառավարում բաժնում։ Երևան տեղափոխվելուց հետո ուսումը շարունակում է Եվրասիա Միջազգային համալսարանում։ 

 

«Ուսմանը շուտ համակերպվեցի, համակուրսեցիներս շատ են օգնում, սակայն ընդհանուր առմամբ դեռ չեմ կարողանում համակերպվել։ Ամեն վայրկյան մտածում եմ, որ մի հրաշք կլինի և հետ կգնանք, եթե, իհարկե, Արցախը նորից հայկական լինի»,- ասում է Իռենը։ 

Մի պահ դժվարությունների մասին խոսելիս Իռենը կանգ առավ և պատմեց, որ դրանք շատ են։ «Ստեփանակերտում ամեն բան շատ հեշտ էր, քաղաքը կարող էին նույնիսկ մեկ ժամում ոտքով շրջել, իսկ այստեղ միշտ տրանսպորտի, խցանումների և այլ խնդիրների ենք հանդիպում»։ 

 

Վերջում Իռեն Հարությունյանը հավելեց. «Մինչև վերջին վայկյանն էլ մտածելու եմ տանս ու հայրենիքիս մասին և սպասելու եմ, թե երբ կվերադառնամ իմ տոնս»։ 

 

Քրիստինե Վարդիկյան, Լրագրություն, 3-րդ կուրսի ուսանողուհի

«Միջազգային իրավունքի արդի հիմնախնդիրները» միջբուհական 3-րդ ամառային դպրոցը Ծաղկաձորում

Ծաղկաձորի ԵՊՀ հյուրատանը անցկացվեց «Միջազգային իրավունքի արդի հիմնախնդիրները» խորագրով միջբուհական ամառային դպրոցը: Երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող միջոցառումը համախմբել էր Երևանի պետական համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի,

Տեղի է ունեցել Գիտական խորհրդի հերթական նիստը

Եվրասիա միջազգային համալսարանում կայացել է Գիտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են համալսարանի կրթական, գիտական և միջազգային համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք առանցքային հարցեր։

«Մտավոր սեփականության իրավունք». ամառային դպրոց դպրոցականների համար

Քո ստեղծագործ գաղափարը կարող է դառնալ քո ամենամեծ արժեքը։ Գիտե՞ս ինչպես այն պաշտպանել։ «Մտավոր սեփականության իրավունք» ամառային դպրոց Եվրասիա միջազգային համալսարանը հրավիրում է 14–16 տարեկան