Հայաստանը՝ Jean Monnet նոր նախագծում

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանից մեկ Jean Monnet մոդուլ երաշխավորվել է ֆինանսավորման Էրազմուս+ ծրագրի 2026 թվականի նախագծերի ընտրության շրջանակում։

EU-IMPACT – “EU and Its Eastern Neighbourhood: Integration Models, Policy Alignment and Contested Transformations” նախագիծը կիրականացվի Եվրասիա միջազգային համալսարան/Eurasia International University -ի կողմից։

Նախագիծը նպատակ ունի զարգացնել ԵՄ ուսումնասիրությունները՝ համադրելով ուսուցումը, հետազոտությունն ու հանրային ներգրավվածությունը։ Այն կուսումնասիրի, թե ինչպես են ԵՄ արտաքին հարաբերությունների իրավունքն ու քաղաքականությունն ազդում Արևելյան գործընկերության երկրների ինտեգրման գործընթացների, կառավարման բարեփոխումների և փոխակերպումների վրա՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ԵՄ–Հայաստան հարաբերություններին։

Նախագծի շրջանակում նախատեսվում է հայ և միջազգային ուսանողների ու մասնագետների համար կրթական հնարավորությունների ստեղծում, գործնական և կիրառական գիտելիքների զարգացում, ակադեմիական համայնքի և քաղաքականություն մշակողների միջև երկխոսության խթանում, ինչպես նաև ԵՄ–Հայաստան հարաբերությունների և ինտեգրման տարբեր ուղիների վերաբերյալ կիրառական հետազոտությունների իրականացում։

Շնորհավորում ենք Եվրասիա միջազգային համալսարանին այս կարևոր ձեռքբերման կապակցությամբ և մաղթում հաջողություն EU-IMPACT նախագծի իրականացման գործում։

ԵՄՀ ներկայացուցիչների աշխատանքային և դասախոսական այցը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան

Էրազմուս+ KA171 (Erasmus+) միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Universidade de Santiago

Ինտերակտիվ աշխատարան՝ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում»

Եվրասիա միջազգային համալսարանը սիրով հրավիրում է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուներին մասնակցելու արդիական և գործնական աշխատարանի։ Հանդիպման առանցքում են՝ • Արհեստական բանականության

Կրթության որակի ապահովման և բուհական կառավարման նոր հորիզոններ. KPI4HE ծրագրի եզրափակիչ համաժողովը

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության