ԵՄՀ-ն միացել է Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիային

ՀՀ բուհերի միջև կենսաբազմազանության պահպանության և կայուն կառավարման ուղղությամբ համագործակցության ընդլայնման նպատակով Եվրասիա միջազգային համալսարանը միացել է Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիային։

ԵՄՀ պրոռեկտոր Էդգար Ամիրխանյանը սեպտեմբերի 12-ին ստորագրել է Կոալիցիայի ստեղծման վերաբերյալ համագործակցության հուշագիրը, որի պաշտոնական արարողությունը կայացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրի բացման միջոցառման շրջանակում։

ԵՄՀ-ի մասնակցությունը նախաձեռնությանը փաստում է բուհի կրթական, գիտական և փորձագիտական ներուժը ներդնելու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ջանքերին և միջբուհական համագործակցության կարևորմանը։

Կոալիցիայի նպատակն է ստեղծել ՀՀ բուհերի ակադեմիական համագործակցության միասնական հարթակ՝ կենսաբազմազանության պահպանության և կայուն կառավարման ուղղությամբ։

Նախաձեռնությունը միտված է համախմբելու բուհերի գիտական, կրթական և փորձագիտական ներուժը, խթանելու միջբուհական ու միջգիտակարգային համագործակցությունը, ինչպես նաև ապահովելու Հայաստանի բուհական համակարգի ակտիվ ներգրավվածությունը #COP17-ի շրջանակում իրականացվող գործընթացներում և նախաձեռնություններում։

Կոալիցիայի շրջանակում նախատեսվում է իրականացնել համատեղ կրթական և գիտահետազոտական նախաձեռնություններ, թեմատիկ գիտաժողովներ ու քննարկումներ, ուսանողական և երիտասարդական ծրագրեր, հանրային իրազեկման միջոցառումներ, ինչպես նաև ձևավորել ուսանողական կամավորական ցանց։

Կոալիցիայի առաջին նախաձեռնություններից է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի բուհերի ուսանողներին ներգրավել կենսաբազմազանության պահպանության և COP17-ի հետ կապված գործընթացներում՝ ձևավորելով իրազեկ և ակտիվ երիտասարդական համայնք։

ԵՄՀ ներկայացուցիչների աշխատանքային և դասախոսական այցը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան

Էրազմուս+ KA171 (Erasmus+) միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Universidade de Santiago

Ինտերակտիվ աշխատարան՝ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում»

Եվրասիա միջազգային համալսարանը սիրով հրավիրում է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուներին մասնակցելու արդիական և գործնական աշխատարանի։ Հանդիպման առանցքում են՝ • Արհեստական բանականության

Կրթության որակի ապահովման և բուհական կառավարման նոր հորիզոններ. KPI4HE ծրագրի եզրափակիչ համաժողովը

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության