Հոկտեմբերի 23-ին՝ Երևանում COP17-ի շրջանակում, Եվրասիա միջազգային համալսարանի ռազմավարական զարգացման և արտաքին կապերի գծով պրոռեկտր Էդգար Ամիրխանյանը ելույթ ունեցավ «Կարիերայի կառուցում շրջանաձև տնտեսության ոլորտում» խորագրով, որտեղ նա ներկայացրեց երկու մագիստրոսական ծրագիր՝ ԵՄՀ-ի «Շրջանաձև տնտեսություն և կառավարում» (T-Green) ծրագիրը և Իտալիայի Տուշիայի համալսարանի «Շրջանաձև տնտեսություն» ծրագիրը, որոնք իրականացվում են կրկնակի դիպլոմի համագործակցության շրջանակում։



