Հոկտեմբերի 23-ին Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) COP17-ի «Կանաչ գոտում» տեղակայված Հայաստանում ԵՄ պատվիրակության տաղավարում ներկայացրեց Ժան Մոնե «Green PoLe» մոդուլի գործունեությունը։ Ներկաների հետ ինտերակտիվ քննարկումները կենտրոնացած էին Եվրոպական կանաչ գործարքի և Հայաստանի համար դրա նշանակության, ինչպես նաև բազմամասնագիտական ուսումնական ծրագրերը բնապահպանական ու կլիմայական թեմաներով հարստացնելու մեթոդաբանական և մանկավարժական հարցերի վրա։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ԵՄ պատվիրակությանը այս հնարավորության համար։



