Մեկօրյա դասընթաց՝ նվիրված ատելության խոսքին և ապատեղեկատվությանը

Դասընթացի ընթացքում մասնակիցների հետ քննարկվում էր, թե ինչ է ատելության խոսքը, ինչպիսի ազդեցություն այն կարող է ունենալ հասարակության վրա և ինչու է այն համարվում վտանգավոր երևույթ։ Խոսվեց նաև ատելության խոսքի հիմքերի ու դրսևորումների մասին, առանձնահատուկ ուշադրություն դարձվեց գենդերային ատելության խոսքին։ Մասնակիցները նաև անդրադարձան ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դերին ընտրական գործընթացներում՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են դրանք ազդում հանրային ընկալումների և որոշումների վրա։

Միջավայրը ակտիվ էր և քննարկումներով հագեցած․ մասնակիցները ներգրավված էին հարցադրումներով ու սեփական դիտարկումներով, ինչը նպաստեց թեմաների ավելի խորքային ընկալմանը։

Դասընթացն իրականացվել է Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) Հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ՝ ARTEMIS ծրագրի շրջանակում։

Բարի գալուստ ԵՄՀ ընտանիք

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Եվրասիա միջազգային համալսարանում դիմավորեցինք մեր առաջին կուրսեցիներին։ Նոր ուսանողներին ողջունեցին ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ռազմավարական զարգացման

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։