Եվրասիա միջազգային համալսարանը «Էրազմուս+» նախագծերի հանրայնացման համաժողովին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացել է «Էրազմուս+» նախագծերի հանրայնացման համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են 2025 թվականի մրցույթի արդյունքներով ֆինանսավորված նախագծերը։ Համաժողովին սեփական տաղավարով հանդես եկավ նաև Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ)՝ ի ցույց դնելով միջազգայնացման ոլորտում իր հերթական ձեռքբերումները։

Համաժողովին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը, Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը, ինչպես նաև շահակից կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման նպատակն է հանրայնացնել Հայաստանի մասնակցությամբ իրականացվող «Էրազմուս+» նոր նախագծերից ակնկալվող արդյունքները և համագործակցության նոր հնարավորությունները, ներկայացնել դրանց բովանդակային ուղղությունները և խթանել տարբեր ոլորտների դերակատարների միջև համագործակցությունը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ որպես հավելյալ արժեք ստեղծելու հիմնարար հնարավորություն. «Միջազգային գործընկերների հետ կայուն համագործակցությունը մեզ պարտավորեցնում է խթանել նաև տարբեր հաստատությունների և կառույցների միջև ներքին համագործակցությունը: «Էրազմուս+» ծրագրերի արդյունավետության առումով հատկապես ուրախալի է, որ բացի բարձրագույն կրթությունից՝ նաև միջին մասնագիտական հաստատությունները, երիտասարդական կենտրոններն ու սպորտային կազմակերպություններն են ներգրավված տարբեր նախագծերում»:

«Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ»․ Եվրասիա միջազգային համալսարանի մասնակցությունը միջազգային գիտաժողովին

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում անցկացվել է «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով միջազգային գիտաժողով, որին Եվրասիա միջազգային համալսարանից

Տեսական գիտելիքից՝ մասնագիտական պրակտիկա․ բաց դասախոսություն Եվրասիա միջազգային համալսարանում

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական բաց դասախոսությունը, որը վարեց փաստաբան Հովհաննես Բայանդուրյանը։ Հանդիպման ընթացքում բանախոսը ուսանողների հետ կիսվեց մասնագիտական փորձով՝ անդրադառնալով

ԵՄՀ ներկայացուցիչների աշխատանքային և դասախոսական այցը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան

Էրազմուս+ KA171 (Erasmus+) միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Universidade de Santiago