ԵՄՀ ուսանողուհին՝ միջազգային ամառային դպրոցում

Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողուհի Թինա Դիկրանը մասնակցել է Երևանի պետական համալսարանում անցկացված «Անցյալը, ներկան և ապագան Հարավային Կովկասում և հետխորհրդային տարածաշրջանում. ժառանգություն և ապագաղութացում ժամանակակից մշակույթում և քաղաքականության մեջ» (Past, Present and Future in the South Caucasus & Former Soviet Area) միջազգային ամառային դպրոցին։

Ծրագիրն իրականացվել է Շվեյցարիայի Ֆրիբուրգի համալսարանի և Երևանի պետական համալսարանի Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ։

Տասնօրյա ինտենսիվ դասընթացների ընթացքում Թինա Դիկրանը, Հայաստանի և Շվեյցարիայի առաջատար բուհերի ուսանողների հետ միասին, հնարավորություն է ունեցել խորացնելու իր գիտելիքները տարածաշրջանային աշխարհաքաղաքականության, Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի, ինչպես նաև հարևան Թուրքիայի և Իրանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացների, քաղաքացիական հասարակության զարգացման, պատմական հիշողության և ապագաղութացման արդի մոտեցումների վերաբերյալ։

Միջազգային ամառային դպրոցին մասնակցությունը կարևոր հնարավորություն է եղել մասնագիտական գիտելիքների ընդլայնման, միջազգային ակադեմիական փորձի ձեռքբերման և տարբեր երկրների ուսանողների ու դասախոսների հետ համագործակցության նոր կապերի ձևավորման համար։

Շնորհավորում ենք Թինա Դիկրանին այս կարևոր ակադեմիական ձեռքբերման կապակցությամբ և մաղթում հետագա հաջողություններ ուսման և մասնագիտական գործունեության մեջ։

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: