ԵՄՀ-ում երկրորդ անգամ անցկացվեց անգլերենի դասավանդողների պահանջված մասնագիտական վերապատրաստումը

Մասնակիցների դրական արձագանքների և մեծ հետաքրքրվածության շնորհիվ՝ Եվրասիա միջազգային համալսարանում երկրորդ անգամ անցկացվեց մեկօրյա մասնագիտական վերապատրաստման դասընթացը՝ համախմբելով կրթության ոլորտի նոր ու մոտիվացված մասնագետների։

Վերապատրաստումն իրականացվեց ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ։ Այն մեկ հարկի տակ էր հավաքել անգլերենի ուսուցիչների, դասախոսների և կրթության ոլորտի ներկայացուցիչների, ովքեր ձգտում են իրենց դասերին կիրառել ամենաարդիական գործիքներն ու մանկավարժական մոտեցումները։

Ի՞նչ էր ներառում վերապատրաստման օրակարգը.

  • Արհեստական բանականության (ԱԲ) գործիքների արդյունավետ կիրառումը անգլերենը որպես օտար լեզու ուսուցման (TEFL/TESOL) գործընթացում։
  • Խաղահեն ուսուցման (Game-based learning) և խաղայնացման (Gamification) կիրառումը լեզվի դասավանդման ընթացքում։
  • Գործնական փորձի և արդյունավետ դասավանդման ռազմավարությունների ներկայացում՝ հիմնված ժամանակակից կրթական տեխնոլոգիաների և ինտերակտիվ մեթոդների վրա։
  • Հարց ու պատասխան, մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում գործընկերների միջև։

Ամբողջությամբ անգլերենով անցկացված ծրագիրը ներառում էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական հարուստ բաղադրիչներ՝ ուղղված մասնագիտական հմտությունների զարգացմանն ու դասերի արդյունավետության բարձրացմանը։

Վերապատրաստման ավարտին բոլոր մասնակիցներին շնորհվեցին մասնակցության հավաստագրեր։

Եվրասիա միջազգային համալսարանը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին ակտիվության, նվիրումի և կրթական ոլորտը միասին բարելավելու պատրաստակամության համար։

ԵՄՀ ներկայացուցիչների աշխատանքային և դասախոսական այցը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարան

Էրազմուս+ KA171 (Erasmus+) միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանում (Universidade de Santiago

Ինտերակտիվ աշխատարան՝ «ԱԲ-ն կարիերայի կենտրոններում»

Եվրասիա միջազգային համալսարանը սիրով հրավիրում է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների կարիերայի պատասխանատուներին մասնակցելու արդիական և գործնական աշխատարանի։ Հանդիպման առանցքում են՝ • Արհեստական բանականության

Կրթության որակի ապահովման և բուհական կառավարման նոր հորիզոններ. KPI4HE ծրագրի եզրափակիչ համաժողովը

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության