Աշխատանքային հանդիպում՝ «EU Bridge» նախագծի շուրջ

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) և Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) ներկայացուցիչները 2026 թ. հունիսի 8–12-ը մասնակցել են Իտալիայի Վիտերբո քաղաքում Տուշայի համալսարանի կողմից կազմակերպված աշխատակազմի վերապատրաստման 7-րդ միջազգային շաբաթին: Միջոցառումն իրականացվել է Erasmus+ միջազգային կրեդիտային շարժունության (ICM) ծրագրի շրջանակում։

Վիտերբոյում գտնվելու հնարավորությունից օգտվելով՝ հունիսի 8-ին «Erasmus+ EU Bridge» նախագծի հայաստանյան գործընկերները (ԳԿՄԿ և ԵՄՀ) Տուշայի համալսարանի իտալացի գործընկերների հետ նաև աշխատանքային հանդիպում են անցկացրել՝ ծրագրի առաջընթացը գնահատելու և առաջիկա քայլերը համակարգելու նպատակով։

Այդ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «EU Bridge» նախագծի ճանապարհային քարտեզը (Road Map), ամփոփել մինչ օրս արձանագրված արդյունքներն ու անդրադարձել ընթացիկ գործողություններին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նախատեսված արդյունքների և հանձնառությունների կատարմանը, աշխատանքային փաթեթների շրջանակում գործողությունների համակարգմանը, ինչպես նաև ծրագրի հաջորդ փուլերի նախապատրաստմանը։ Քննարկումը կարևոր հարթակ էր ինչպես գործնական հարցերի հստակեցման, այնպես էլ գործընկեր հաստատությունների միջև համագործակցության հետագա ամրապնդման համար։

Այսպիսով, Վիտերբոյում կայացած հանդիպումը հնարավորություն տվեց համադրելու կողմերի ջանքերն ու առաջնահերթությունները՝ նպաստելով «Erasmus+ EU Bridge» նախագծի հաջող և շարունակական իրականացմանը։

«Միջազգային իրավունքի արդի հիմնախնդիրները» միջբուհական 3-րդ ամառային դպրոցը Ծաղկաձորում

Ծաղկաձորի ԵՊՀ հյուրատանը անցկացվեց «Միջազգային իրավունքի արդի հիմնախնդիրները» խորագրով միջբուհական ամառային դպրոցը: Երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող միջոցառումը համախմբել էր Երևանի պետական համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի,

Տեղի է ունեցել Գիտական խորհրդի հերթական նիստը

Եվրասիա միջազգային համալսարանում կայացել է Գիտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են համալսարանի կրթական, գիտական և միջազգային համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք առանցքային հարցեր։

«Մտավոր սեփականության իրավունք». ամառային դպրոց դպրոցականների համար

Քո ստեղծագործ գաղափարը կարող է դառնալ քո ամենամեծ արժեքը։ Գիտե՞ս ինչպես այն պաշտպանել։ «Մտավոր սեփականության իրավունք» ամառային դպրոց Եվրասիա միջազգային համալսարանը հրավիրում է 14–16 տարեկան