ԵՄՀ մագիստրատուրայի շրջանավարտները ստացան իրենց ավարտական փաստաթղթերը

Եվրասիա միջազգային համալսարանում այսօր ևս մեկ կարևոր էջ փակվեց՝ բացելով նոր հնարավորությունների ճանապարհ։

Մագիստրատուրայի մեր շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները՝ ամփոփելով գիտելիքով, նվիրումով և նպատակասլացությամբ լի տարիները։

Սիրով շնորհավորում ենք մեր մագիստրոսներին և մաղթում նոր հաջողություններ մասնագիտական ու անձնական կյանքում։

Թող այս դիպլոմը դառնա մեծ ձեռքբերումների և նոր հաղթանակների սկիզբ։

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: