Ավարտական աշխատանքների պաշտպանություն Եվրասիայում

Պաշտպանություններին մասնակցել են ԵՄՀ «Ֆարմացիա», «Կառավարում/ըստ ոլորտի», «Ֆինանսներ/ըստ ոլորտի», «Լրագրություն», «Անգլերեն և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությունների ավարտական կուրսերի ուսանողները՝ ներկայացնելով իրենց հետազոտական, վերլուծական և մասնագիտական աշխատանքները։ Ներկայացված թեմաները առանձնացել են արդիականությամբ, տեսական և գործնական հիմնավորվածությամբ, ինչպես նաև մասնագիտական խնդիրների ուսումնասիրման համապարփակ մոտեցումներով։

Ուսանողական հարցերի գրասենյակի ղեկավար Սիրարփի Դավթյանը նշում է, որ շրջանավարտները դրսևորել են մասնագիտական պատրաստվածություն, հետազոտական հմտություններ, ինքնուրույն վերլուծություն իրականացնելու կարողություն և ակադեմիական խոսքի մշակույթ։

Հանձնաժողովների անդամների կողմից բարձր են գնահատվել աշխատանքների բովանդակային որակն ու ներկայացման հմտությունները։

Առջևում «Իրավագիտություն» և «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտությունների ավարտական աշխատանքների պաշտպանություններն են:

Կայացավ ԵՄՀ գիտական խորհրդի հերթական նիստը

ԵՄՀ գիտական խորհրդի օրակարգում էին՝ նաև 2026 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթի անցկացումը՝ համալսարանում գիտական հետազոտությունների և նոր նախաձեռնությունների զարգացմանն աջակցելու նպատակով։

ԵՄՀ-ում հաջողությամբ ավարտվել է Erasmus+ CBHE «SIN-NEC» ծրագրի դասընթացը

Դասընթացն անցկացվել է Erasmus+ CBHE (Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում) «SIN-NEC» նախագծի շրջանակում, որի նպատակն է խթանել միջազգայնացումը և ամրապնդել ակադեմիական շրջանակների ու արդյունաբերության միջև կապերը: